12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նոյեմբերյանում մեքենան ընկել է ձորը.կան վիրավորներ

Հուլիսի 24-ին, ժամը 18.39-ին տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյանի սար տանող ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Կոզմանթալա» հանդամասում «ՎԱԶ-2121» մակնիշի 34 MM 938 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից […]

Ներսիկ Նազարյանին նոր պաշտոն են տվել

Երեւանի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանին նոր պաշտոն են տվել։ Հուլիսի 23-ին նա նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության պետի տեղակալ-Երեւանի փրկարարական վարչության պետ: Նշենք, որ Ներսիկ Նազարյանը Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր 2013 թվականի ապրիլին եւ զբաղվում էր բիզնեսով:

Զինված խումբը այրել է ՊՊԾ գնդի ծառայողական մեքենաներից մեկը.Ոստիկանություն/ֆոտո/վիդեո/

Ոստիկանությունը հաղորդում է, որ ոստիկանության պարեկապահակետային (ՊՊԾ) գնդի տարածք մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց: «Իրավապահ մարմինները կրկին կոչ են անում զինված խմբի անդամներին՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը և լարվածության աճի պատճառ դառնալ», – ասված է […]

Ոստիկանությունը քանդում է ՊՊԾ պատերից մեկը.գիշերը հրատապ հայտարարվել էր

Գիշերը «Սասնա ծռեր» խումբը շտապ հաղորդագրություն էր  տարածել, որում նշված էր. «Ոստիկանությունը քանդում է ՊՊԾ պատերից մեկը: Հնարավոր է գրոհ»: Այս պահի դրությամբ Խորենացի փողոցում հանգիստ է:

Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի Մ-16 թիմը՝ առաջատարների շարքում է

Սլովակիայում մեկնարկած շախմատի պատանիների Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականն առաջին երկու տուրերում հաղթանակներ է տարել: Առաջին տուրում հայ շախմատիստները 4:0 հաշվով հաղթել են Գերմանիայի երրորդ թիմին, իսկ երկրորդ տուրում 3:1 հաշվով առավելության են հասել դանիացիների նկատմամբ: Հայաստանը թիմային 4 միավորով 9 թիմերի հետ բաժանում է 1-10-րդ տեղերը: Երրորդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Ղազախստանի […]

Զոհված զինծառայողը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հուլիսի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արսեն Առաքելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 23-ին, ժամը 10:55-ի սահմաններում, հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, […]

Նախագահը հրահանգել է ուժ չկիրառել. Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռեր» խմբին զգուշացրել է՝ ովքեր զենք կկիրառեն, կրելու են համապատասխան պատիժը։ Բալասանյանն այդ մասին ՊՊԾ գնդի տարածքում ասել է լրագրողների հետ զրույցում։ Բալասանյանը շեշտեց` անձամբ եղել է հանրապետության նախագահի մոտ, նա տվել է համապատասխան հրահանգներ՝ ուժ չկիրառելու մասին։ Մինչեւ երբ, հարցին՝ Բալասանյանը պատասխանեց՝ մինչեւ հարցերը խաղաղ չլուծվեն։ «Ես տղաներին […]

Ժիրայր Սեֆիլյանն այս պահին Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում

«Հասել ենք կարևոր կետի. խաղաղ ա, հանդարտ` երկու կողմերի կողմից: Սա հաջողություն էր: Համոզված եմ` թե իշխանությունները, թե տղաները կպահպանեն անդորրն ու քաղաքակիրթ լուծումներ կտան հարցերին, որոնք բարձրացրել են տղաները»,- քիչ առաջ  լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասայանը: Հարցին` Սերժ Սարգսյանն է խնդրել լինել միջնորդ, նշեց. «Ինձ որևիցէ մեկը չի […]

Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցից զինծառայող է զոհվել․ ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 23-ին, ժամը 10:55-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը:   ԼՂՀ ՊՆ-ն կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի