«Ժառանգությունը» դատապարտում է

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի նկատմամբ երեկ կատարված բռնությունը: Կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում Հայկ Խանումյանին՝ մաղթելով նրան շուտափույթ եւ ամբողջական ապաքինում: «Ժառանգությունն» անընդունելի է համարում քաղաքական պայքարը անօրինական գործողություններով, բռնությամբ փոխարինելու ցանկացած փորձ: Մենք շարունակելու ենք հետեւողականորեն պայքարել մեր իրավունքների համար եւ […]