28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ողբերգական վթար Վայոց ձորում. կա զոհ և վիրավորներ

Վայոց ձորում նախօրեին ողբերգական վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 85-ամյա տղամարդ է մահացել:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 8-ին ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար:

Պարզվել է, որ միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 125-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ՝ 85-ամյա Ա. Գ., ԼՂՀ Մարտակերտի շրջան Կիչան գյուղի բնակիչ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ 17-ամյա Ն. Ս., ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ), ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդ Ա.Գ.-ը տեղում մահացել է, իսկ ուղևորներ, 15-ամյա Լ. Ա.-ը (ԼՂՀ Մարտակերտի շրջան Մաղավուզ գյուղի.բնակիչ), 35-ամյա Մ. Ա.-ը (ԼՂՀ Մարտակերտի շրջան Մաղավուզ գյուղի բնակիչ) և «ՎԱԶ-2121»-ի վարորդ՝ Ն. Ս.-ը և ուղևորներ՝ 10-ամյա Մ. Ս.-ը (ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ), 21-ամյա Ն. Գ.-ը (Ստեփանակերտ քաղաքի բնակիչ) դուրս են բերվել տեղի ուժերով ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները Ա. Գ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա:

Լուսանկարը` Shamshyan.com-ի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ