26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Պաշտպանության նախարարությունը բավականին նպատակասլաց աշխատանք է կատարում. Կորյուն Նահապետյան

ԱԺ նիստի ընթացքում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ԱԺ ներքին գործերի, անվտանգության, պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին: Փաշինյանը  հետաքրքրվեց Ռուսաստանի հետ 200 միլիոն դոլարի վարկից: Փաշինյանին հետաքրքրում է մի փաստ. զենքի մատակարարումն արդեն կատարվե՞լ է, թե՞ դեռ հայկական կողմը պետք է սպասի: Նահապետյանն ի պատասխան ասաց՝  այս պահին վարկային համաձայնագրով նախատեսված աշխատանքներն ընթացքի […]

Գալուստ Սահակյանը կպատժի Ծառուկյանին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց՝ ԲՀԿ նախկին ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին չի պատժելու  ԱԺ հինգերորդ գումարման 9-րդ նստաշրջանի նիստերից բացակայելու համար: «Որևէ բան չեմ անի: Պատժամիջոցը հետևյալն է. աշխատավարձ չի ստանա», – ասաց Գալուստ Սահակյանը:  

Չեխիայի նախկին ԱԳՆ Շվարցենբերգը կողմ է, որ Չեխիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը հավաստիացած է, որ Չեխիայի Հանրապետությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Գերմանիան այս քայլով պարզապես փաստեց ճշմարտությունը, եւ ես կարծում եմ, որ դա լիովին ճիշտ էր. կատարվածն, իրոք, ցեղասպություն էր: Չգիտեմ՝ արդյոք Չեխիայի խորհրդարանը կճանաչի ցեղասպանությու նը, թե ոչ, ես պարզապես կարող եմ իմ անունից ասել, որ ես միայն կողմ եմ […]

Ուշադրություն վարորդներին. որ խաչմերուկներում են տեսախցիկներ տեղադրված

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր: Խաչմերուկներ 1 Ամիրյան-Մաշտոց 2 Թումանյան-Մաշտոց 3 Կոմիտաս-Վաղարշյան 4 Սայաթ-Նովա – Խանջյան 5 Խանջյան – Տիգրան Մեծ 6 Ագանթանգեղոս-Արշակունյաց 7 Բաղրամյան-Մոսկովյան 8 Պռոշյան-Բաղրամյան 9 Աբովյան-Կորյուն 10 Նժդեհ-Արշակունյաց 11 Ռուբինյանց – Սևակի 12 Սեբաստիա-Րաֆֆի 13 Արտաշիսյան – Բագրատունյաց 14 ԳրիգորԼուսավորիչ-Բեյրութ 15 Մոսկովյան – […]

Մենաշնորհը վատ բառ չէ. Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց՝   ամբողջ աշխարհում մենաշնորհներ կան: «Մենաշնորհ բառը դա վատ բառ չէ, վատը նրանում է, որ մենաշնորհը ստեղծվում է ուրիշի դիրքերը խանգարելու փաստով: Այդ մասին ամբողջ մամուլն է գրում, սակայն աշխարհում առկա կլասիկ մենաշնորհը մեզ մոտ չկա: Կա մարդ, որը մի արտադրանք է բերում, էն մյուսը չի […]

Հացամթերքն ու մսամթերքը թանկացել են

Այսօր՝ հունիսի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը որոշ տվյալներ ներկայացրեց մայիս ամսվա գնային տատանումների, տարվա առաջին հնգամսյակի ամփոփ վիճակագրության վերաբերյալ: Մարտիրոսյանը նշեց, որ 2016-ին հունվարին սպառողական շուկայում արձանագրվել են էականորեն բարձր գներ` 2,2 տոկոս, հաջորդ ամիսներին անընդմեջ գնանկման միտում է  գրանցվել: Մայիսին արձանագրել է գնանկում` 0,7 տոկոս: […]

Ծառից կախված քաղաքացու դիակ է հայտնաբերվել

Հունիսի 8-ին, ժամը 12.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում՝ ծառի վրա, քաղաքացու դի կա. դին իջեցնելու համար անհարաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վյար է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Աշխարհում ման է եկել, հիմա եկել է, գործ է ուզում. Գալուստ Սահակյանը՝ Սամվել Բաբայանի մասին /վիդեո/

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝  ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստում քաղաքական ենթատեքստ չի տեսնում. դա խուլիգանություն է եղել: «Ի՞նչ կապ ունի, եթե անձը քաղաքական է, չի՞ կարող խուլիգանություն լինել: Ես այդպես եմ մտածում»,- ասաց Գալուստ Սահակյանը: Խոսելով  ԼՂՀ ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձի մասին՝ ԱԺ նախագահն ասաց. […]

Ներմուծման մենաշնորհների հաղթահարման հիմնական մոտեցումները

Կառավարության վերջին նիստում մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ Վարչապետի ելույթը հիմնականում ուղղված էր  ներմուծման խնդիրների բարելավմանը, որը հիմնվելու է 5 հիմնական դրույթների վրա, մասնավորապես՝   ներմուծման գործընթացի կազմակերպման ուղեցույցի կազմում և հանրայնացում, ներմուծման գործընթացի խիստ վերահսկողության համակարգի ներդնում, գործարարների կողմից առաջարկությունների բազայի ստեղծում և կյանքի կոչում, ներմուծման արարողակարգի պարզեցում, խոշոր գործարարների ազդեցության սահմանափակում մաքսային ձևակերպմումից մինչև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի