09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կառավարությունը մերժել է Թեւան Պողոսյանի՝ զինվորականների սոցիալական ծառայությունների մասին օրինագիծը

Կառավարությունը օգոստոսի 11-ի նիստում հավանություն չի տվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ զինվորականների համար սոցիալական ծառայությունների մասին օրինագծին:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ենթադրում է, որ Առողջապահության եւ Աշխատանքի նախարարությունների ու մարզպետարանների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը պետք է կանոնավոր այցելի զորացրված վիրավոր զինվորականներին, որպեսզի ծանոթանա նրանց առողջական վիճակին եւ օգնի նրանց իրենց տեղը գտնել հասարակության մեջ եւ աշխատանքի տեղավորվել: Սակայն, նախարարի խոսքով, նման սխեմաներ արդեն գործում են: Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները հանրապետությունում հետեւում են վիրավոր զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին ու նրանց հետ մշտական կապ են պահպանում՝ ներկայացնելով անհրաժեշտ խորհրդատվություն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ