Երեխայի հանդեպ բռնությունը ոչ մի դեպքում չի խրախուսվում. հոգեբան
«Երեխայի հանդեպ բռնությունը ոչ մի դեպքում չի խրախուսվում, միևնույնն է դա դրական արդյունք չի տալու, հնարավոր է նաև լրիվ հակառակ պատկեր ստանալ»,-այսօր`օգոստոսի 11-ին«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
Հոգեբանը նշեց, որ այլ կերպ երեխայի հետ շփվելիս` այսինքն ավելի շատ խոսքի ուժին դիմելիս, երեխայի մոտ առաջանում է այսպես ասած կատաստրոֆիկ սպասում`երեխան մտածում է ինչ տեղի կունենա եթե…բայց չի հասկանում եթե ի՞նչ, ու սա ավելի զսպող դեր է կատարում քան բռնությունը:
Մադաթյանը նկատեց նաև, որ ուսուցողական գրքերում հիմնականում ասվում է` երեխան պարտավոր է այսպես անել, կամ այնպես անել, որը տանում է ավելի շատ պարտականության, բայց երեխային պետք սովորեցնել իր հետ վարվելով որպես անձ, որը պետք է ձևավորի իր բնավորության գծերը:
Հոգեբանի պնդմամբ երեխային պետք է դիտարկել որպես լիարժեք անհատ և հաշվի նստել:
«Դաստիարակության առաջնային խնդիրը դա երեխայի հետ վարվելն է որպես անձ, իր ծննդյան առաջին օրվանից սկսած»,-եզրահանգեց հոգեբանը:
Մանրամասները`տեսանյութում