Նախագահը Մոսկվայից հստակ ազդակ ուղղեց Բաքվին և միջազգային հանրությանը. Էդուարդ Շարմազանով
«Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները վերելքային փուլում են` թե տնտեսական, թե քաղաքական, թե հումանիտար և թե ռազմական առումներով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով երեկ՝ օգոստոսի 10-ին կայացած Սարգսյան-Պուտին հանդիպմանը ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Թե՛ ռուսական կողﬕց և թե՛ հայկական կողﬕց նշվեց, որ հայ-ռուսական հարաբերություներում չկան անլուծելի խնդիրներ, և այդ խնդիրները բարձր մակարդակով լուծվում են: Սա փարատում է այն մտահոգությունները` իբր Ռուսաստանը չի իրականացնում իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանին զենք վաճառելու իմաստով: Այս մասին խոսեց Ռուսաստանի նախագահ Վլադիﬕր Պուտինը` նշելով, որ Ռուսաստանը կատարել և կատարում է իր պարտավորությունները: Այսինքն՝ Ռուսաստանը զարգացնում է հարաբերությունները և՛ ՀԱՊԿ-ում, և՛ երկկողմ հարաբերություններում»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցերին` Շարմազանովը նշեց, որ թե ռուսական կողմը, թե հայկական կողմը ցանկանում են բացառապես խաղաղ կարգավորում:
«Հայաստանի Հանրապետության նախագահը երկու հստակ ազդակ հղեց Մոսկվայից: Առաջինը, որ Ադրբեջանը խեղաթյուրում է խնդրի էությունը և պետք է ոչ թե հետևանքների մասին խոսել, այլ պետք է վերացնել պատճառները: Ղարաբաղի ժողովուրդը պետք է ամբողջությամբ իրացնի իր ինքնորոշման իրավունքը: Այսինքն՝ նախագահը շատ հստակ ազդակ ուղղեց Բաքվին և ﬕջազգային հանրությանը, որ Ղարաբաղը չի կարող վերադառնալ Ադրբեջանի տիրապետության տակ: Երկրորդը՝ ՀՀ նախագահը նշեց, որ Հայաստանը հավատարիմ է իր պարտավորություններին և պատրաստ է, ի տարբերություն Ադրբեջանի, Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պարտավորություններն ի կատար ածել: Սա նաև պատասխան էր Ալիևի ապակառոցողական գործողություններին, քանի որ հենց Սանկտ Պետերբուրգից և Վիեննայից հետո Ալիևը կտրուկ մոռացավ, որ երկու կողﬔրը պետք է վստահության և հրադադարի խախտումների հետաքննության ﬔխանիզմներ իրականացնեին, ԵԱՀԿ գործող ներկայացուցիչների լիազորությունները ավելացնեին և հասարակություններին պատրաստեին խնդրի խաղաղ լուծմանը: Նախագահը ևս ﬔկ անգամ հստակ նշեց, որ համար ﬔկ խնդիրը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է. պետք է ճանաչել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Շարմազանովը: