Թուրքիան եթե ուզում է խաղաղությանը և կայունությանը օժանդակել պետք է անի մի բան՝ չխառնվել Ղարաբաղյան գործընթացին. Էդուարդ Շարմազանով
«Թուրքիան Ղարաբաղյան հիմնահարցում անելիք չունի: Թուրքիան այն երկիրն է, որ սատարեց Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ ընդդեմ Արցախի ազատատենչ ժողովրդի : Թուրքիան է, որ անօրինական բլոկադաի է ենթարկում Հայաստանը և Թուրքիան է, որ քառօրյա պատերազմից առաջ և հետո աջակցեց Ադրբեջանի ահաբեկչությունը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե հնարավոր է, որ Թուրքիան ակտիվ ներգրավածություն ունենա Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը վստահեցնում է , որ Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկն է և այն հետևյալն է.
« Թուրքիան իմ վերևում նշած պատճառով էլ անելիք չունի Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում, որպես միջնորդ հանդիսանալու: Թուրքիան եթե ուզում է խաղաղությանը և կայունությանը օժանդակել պետք է անի մի բան՝ չխառնվել Ղարաբաղյան գործընթացին»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: