12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Կրեմլը առաջարկում է`իր «Ալֆա» ջոկատը ուղարկել,և բոլոր հարցերը լուծել»/վիդեո/

«Նախ պետք է հասկանալ,որ «Սասնա ծռեր»-ին, կամ այդ «զինված խմբին»  որևէ տեղից, կամ երկրից օժանդակել անհնար է: ինչպես եք պատկերացնում՝ օժանդակել մի խմբի, որը գտնվում է ոստիկանության կողմից հատուկ հսկվող տարածքում»,-այսօր`հուլիսի 26-ին,«Հենարան»մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: «Կրեմլը առաջարկում է`իր «Ալֆա» ջոկատը ուղարկել,և բոլոր հարցերը լուծել,նույնիսկ բաց տեքստով են […]

Նավթի համաշխարհային գներն աճել են

Լոնդոնի ու Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները էլեկտրոնային սակարկությունների ժամանակ աճում են։ WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում թանկացել են 0.23 տոկոսով, հասնելով բարելի դիմաց 43.23 դոլարի: ICE Futures լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գները աճել են 0.38 տոկոսով, հասնելով բարելի դիմաց 44.89 դոլարի:  

Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն օգոստոսի 9-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոսոստի 9-ին կայցելի Սանկտ-Պետերբուրգ, որտեղ կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը և Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին եւս պաշտոնական այցով կմեկնեն Մոսկվա:

Ազգային անվտանգության ծառայությունն այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամները, ի հեճուկս նոր հանցանքներ չկատարելու բազմաթիվ հորդորների, շարունակում են իրավապահ մարմինների ծառայողների կյանքի և առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաև գուքի ոչնչացումը: Հուլիսի 26-ի գիշերը այդպիսի գործողությունների շղթան հանգեցրել է փոխհրաձգության, որի արդյունքում եղել են տուժողներ: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ […]

Լիվերպուլն ու Սևիլյան տուգանվել են

ՈւԵՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը հերթական նիստի ընթացքում  քննարկել է Եվրոպայի լիգայի 2015-16թթ․ խաղարկության եզրափակիչ՝ «Լիվերպուլ»-«Սևիլյա» (1:3) հանդիպման ժամանակ թիմերի երկրպագուների պահվածքը։ Արդյունքում՝ կառույցը որոշել է տուգանել ակումբներին․ «Լիվերպուլը» վճարելու է 16 հազար եվրո տուգանք, իսկ «Սևիլյան»՝ 17 հազար եվրո։ «Լիվերպուլը» պատժվել է, քանի որ երկրպագուները օգտագործել են պայթուցիկներ, իսկ իսպանական ակումբի երկրպագուները կողմնակի առարկաներ են նետել դաշտ։ Բացի այդ՝ […]

Կառավարության քայլերը ինչ արդյունք են տվել

Պետական կառավարման համակարգում խնայողական միջոցառումների մասին հայտարարելուց հետո կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքներն աստիճանաբար տեսանելի են դառնում։ Արդեն գործադիրի անցած նիստում ընդունվեց որոշում պետական բյուջեից ֆինանսավորվող ծառայողական մեքենաների կրճատումից առաջացած տնտեսումների վերաբաշխման վերաբերյալ։ Խոսքը 142 ավտոմեքենաների մասին է, որոնց սպասարկման ծախսերի դադարեցման արդյունքում առաջացել են շուրջ 91 մլն դրամի ազատ միջոցներ։ Գումաները կուղղվեն բյուջետային այլ ծախսերի […]

Ի՞նչ վիճակում են «Սասնա ծռեր»-ի վիրավոր անդամները

Այս գիշեր ոստիկանության ՊՊԾ գնդի մոտ ոստիկանության եւ «Սասնա ծռեր» խմբի անդամների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորված երկու անձինք տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Սասնա ծռերի» երկու վիրավոր անդամները հրազենային վնասվածքներից բացի նաև կոտրվածքներ են ստացել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի գիտական ղեկավար Հարություն Մանդոյանը: «Այսօր երեկոյան  ժամը […]

Արշակ Սադոյանի որդին մասնակցում է ցույցերին

«Սոցիալական լարվածությանը գումարվեց ԼՂ հարցի անորոշությունը, որը հանգեցրեց այս քայլին: Իհարկե, դա անխոհեմ քայլ էր, զոհ ունեցանք: Պետք է անել ամեն ինչ, որ նոր բախումներ չլինեն: Թող ազատ արձակեն Սեֆիլյանին, չարժե այդ հարցը դարձնել մի մեծ պատմություն: Այս իրավիճակում նուրբ և հստակ լուծումներ են պետք, որը անձամբ ես չեմ գտնում»,- այսօր՝ հուլիսի 26-ին «Հենարան» մամուլի ակումբում […]

Քրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է Ջենիֆեր Լոպեսի ծննդյան տոնին

  Հուլիսի 23-ի գիշերը Ջենիֆեր Լոպեսը ելույթ է ունեցել Լաս Վեգասի «Caesar’s Palace» ժամանցային կենտրոնում։ «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և երգչուհի մի շարք այլ աստղային ընկերներ (այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը, Կելվին Հարիսը) առանց նախապես տեղեկացնելու ներկա են եղել համերգին, իսկ արդեն կեսգիշերն անց միասին տոնել են Լոպեսի 47-ամյակը։ Ընդգծենք՝ պորտուգալացի ֆուտբոլիստը համերգի ժամանակ աչքի է ընկել […]

Առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով․ ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի վրա զինված հարձակմանը հաջորդող օրվանից Երևանի Խորենացի փողոցի արգելափակված հատվածի անմիջական հարևանությամբ կազմակերպվել են տարաբնույթ հավաքներ, որոնք կրել են չիրազեկված բնույթ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 20-ի հավաքի ընթացքում մի խումբ անձինք ակնհայտ ագրեսիվ նախատրամադրվածությամբ, իրենց հետ նախապես բերված քարերով և այլ առարկաներով հարձակվել են ծառայություն իրականացնող ոստիկանների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի