09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը կարող է ցանկացած զենք գնել՝ որտեղ ասես. Վլադիմիր Պուտին

«Ռուսաստանը կատարում է Հայաստանին սպառազինությունների մատակարարման իր պարտավորությունները»,-այսօր  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում  հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Հայաստանին եւ Ադրբեջանին զենք մատակարարելու մասին հայ լրագրողի հարցին:

«Ինչ վերաբերում է սպառազինություններին, ապա մենք Հայաստանի հետ աշխատանքի ծրագիր ունենք: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է եւ մեր դաշնակիցը, մենք փոխադարձ պարտավորություններ ունենք, եւ Ռուսաստանը միշտ հետեւում է իր պարտավորություններին եւ կատարում դրանք»,- ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ սպառազինությունների ժամանակակից շուկայում ցանկացած երկիր կարող է գնել գրեթե ցանկացած զենք: «Եվ, ասենք, այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է՝ նավթային, արագ զարգացող տնտեսությամբ, ոսկեարժութային մեծ պահուստներով երկիր, իհարկե, կարող է զենք գնել՝ որտեղ ասես»,- ասել է Պուտինը:

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ լրատվականը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ