17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Լարսի ավտոճանապարհն այսօր բաց կլինի մինչև 20.00-ն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց […]

Հայտնի է Երևանի նոր ոստիկանապետի անունը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության վարչությունից: Նրա փոխարեն ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել Սարգիս Մարտիրոսյանը:

Հերթական պաշտոնանկությունը

Արդեն հայտնել ենք, որ ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել են կարգապահական տույժերի: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Աշոտ Կարապետյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Հետախուզվողը տանն էր

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 7-ին, ժամը 8.50-ին, Նորագավիթի 3-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Ռուստամ Ե.-ն, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

«Ես երբեք այդպես երջանիկ չէի եղել, ինչպես այն ակնթարթում, երբ իմ մեջ զգացի այդ սերը»

Ես բանտում հասկացա այն, ինչը չէի կարողանում մինչև վերջ մտածել՝ սեր։ Սիրել բոլորին։ Հասկացա, որ ուրիշը՝ ես եմ։ Եվ սիրել նրան։ Եթե դա կա քո մեջ, ապա բանականությունը կարող է հուշել Ճշմարտությունը։ Եվ ես երբեք այդպես երջանիկ չէի եղել, ինչպես այն ակնթարթում, երբ իմ մեջ զգացի այդ սերը: Սոկրատես

Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի հայտնած տվյալներն ուղարկվել են գլխավոր դատախազություն. ՄԻՊ

Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի հայտնած տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, թե Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին ձերբակալելու հաջորդ օրը՝ հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայր են այցելել եւ նրանց հետ առանձնազրույցներ ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: […]

Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի. Գագիկ Սուրենյան

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում գրառել է. Օգոստոսի 10-ին Իրաքի տարածքից հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում երկրի ողջ տարածքում կհաստատվի բարձր ջերմային ֆոն: Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում: Օգոստոսի 10-ին նշված վայրերում սպասվում է +37…+38, օգոստոսի 11-13- ին +39…+40: Առաջիկա 5 օրերին բոլոր […]

Ալեք Ենիգոմշյանն ազատ արձակվեց

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին քիչ առաջ ազատ են արձակել «Արմավիր» ՔԿՀ-ից: Ալեք Ենիգոմշյանին քրեակատարողական հիմնարկից միանգամից տեղափոխել են տուն եւ լրագրողներին չի հաջողվել տեսնել եւ զրուցել նրա հետ: «Սպասելի էր, որ ազատ կարձակեն, որորվհետեւ գիտեի, որ նման նախագիծ է շրջանառվում, որ կամ ապահովելու են Ալեք Ենիգոմշյանի  իրավունքները, կամ ազատ են արձակելու: Ես էլ գիտեի, […]

Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Օգոստոսի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել 1971 թ. ծնված Վարդան Ն.-ի կողմից մի տղամարդու մարմնական վնասվածք պատճառելու մասին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: Նույն օրը՝ ժամը 9.40-ին, Դիլիջանի Օրջոնիկիձեի փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Վարդան Ն.-ն, որը օգոստոսի 1-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. […]

Ադրբեջանում վաղը կկայանա Պուտինի Ռոուհանիի և Ալիևի եռակողմ հանդիպումը

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պաշտոնական այցով Ադրբեջան է այցելել. այս մասին հայտել է Gazeta.ru-ն՝ հղում անելով IRNA գործակալությանը: Ինչպես հայտնի է վաղը Ադրբեջան է ժամանելու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Իրանի նախագահը եռակողմ հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի