22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ֆեյսբուքում զգույշ արտահայտվեք. Հրապարակ

Նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին ամերիկյան իշխանություններն աշխարհի բազմաթիվ երկրներից դիտորդներ են հրավիրում Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ է մեկնելու նաև ՀՀ երիտասարդ քաղաքական գործիչներից կազմված մի խումբ, որտեղ մեկական ներկայացուցիչ է լինելու իշխող ՀՀԿ– ից և ՀՅԴ-ից, «Ազատ դեմոկրատներից», «Քաղաքացիական պայմանագրից», «Լուսավոր Հայաստանից» և այլն։

Թեկնածուների ցանկը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, այն մի քանի ամիս քննարկվել է ԱՄՆ պետդեպարտամենտում և վերջապես հաստատվել է. խումբը մեկնելու է նոյեմբերի սկզբին և այնտեղ է անցկացնելու մոտ 15 օր՝ հետևելով ընտրությունների ընթացքին։ Մեր տեղեկություններով, խմբի նախնական կազմում է եղել նաև ՀՀԿ գաղափարախոսներից մեկը՝ «Արարատ» հեռուստաընկերության տնօրեն Միհրան Հակոբյանը։

Սակայն վերջնական ցուցակում նրա անունը բացակայում է։ ԱՄՆ դեսպանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Հակոբյանի թեկնածությունը մերժելու համար հիմք է հանդիսացել վերջին իրադարձությունների ժամանակ նրա պահվածքը, մասնավորապես ֆեյսբուքյան ստատուսները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ