Ինչպե՞ս հասկանալ, որ կործանում եք ձեր հարաբերությունները
Մեր անզգույշ քայլերը հաճախ կարող են անդառնալի վնաս հասցնել մեր հարաբերություններին: Միևնույն ժամանակ, թվում է, թե սեփական բնավորության փոքրիկ փոփոխություններն ու սահմանափակումները կարող են երջանկություն ու հանգստություն բերել մեր անձնական կյանքին: Շատ կարևոր է կառավարել սեփական էմոցիաները կոնֆլիկտներից խուսափելու և սխալներ չգործելու համար:
1. Դուք պարզաբանում եք ձեր հարաբերությունները մարդկանց առջև
Դա շատ-շատ վատ է: Հաճախ զույգերը թաքցնում են իրենց կոնֆլիկտները հասարակությունից, դա շատ անձնական ու ինտիմ պահ է, ինչու՞ շրջապատողներն իմանան դրա մասին: Դա առաջին հերթին խոսում է փոխադարձ հարգանքի բացակայության մասին:
2. Դուք միմյանց լավություն եք անում լավության դիմաց
Օրինակ դու սիրելիիդ համար ընթրիք ես պատրաստում, իսկ նա դրա փոխարեն փոխում է լոգարանի լամպը: Այսինքն դուք չեք օգնում սիրելիին, այլ զբաղված եք ծառայությունների բարտերով: Այդ դեպքում որտե՞ղ մնացին փոխադարձ զգացմունքները:
3. Դուք չափազանց անկեղծ եք միմյանց հետ
4. Անվստահություն
Անվստահությունը ձեր անձնական, ներքին խնդիրն է, պայքարեք դրա դեմ ինքներդ: Տղամարդիկ պարզապես խենթանում են ինքնավստահություն և բարյացակամություն ճառագող կանանց, ուստի հավատացեք միմյանց, երբ հաճոյախոսություններ եք լսում:
5. Դուք կիսվում եք ընկերների հետ ձեր հարաբերությունների անձնական մանրամասներով
Կան բաներ, որոնք մասին պետք է իմանաք միայն դուք երկուսդ: Եվ որքան էլ ցանկանում եք կիսվել մոտ ընկերների հետ ձեր խնդիրներով, ավելի լավ է զսպեք ձեզ և պահեք այդ ինֆորմացիան գաղտնիքի մեջ: