Նունե Եսայանը ընտանիքի հետ նոր լուսանկարներ է հրապարակել
Նունե Եսայանն Ինստագրամի իր էջում ընտանիքի հետ նոր լուսանկարներ է հրապարակել
Նունե Եսայանն Ինստագրամի իր էջում ընտանիքի հետ նոր լուսանկարներ է հրապարակել
Ուկրաինայի արևելքում ավտոմեքենայի պայթյունից վիրավորվել է այսպես կոչված՝ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին: Այս մասին «Թվիթեր»-ում գրառում է արել Լուգանսկի «Կոնֆեդերատիվ միության նախագահ» Օլեգ Ցարևը: Ծանր վիրավոր Պլոտնիցկին տեղափոխվել է հիվանդանոց:
Այսօր երգչուհի Սուսաննա Պետրոսյանն ամուսնանում է: Նրա ընտրյալը՝ Գեորգ Գասպարյան է, ով մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ է: Զույգը մարտ ամսին նշանադրվել է:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լոգարանում օգոստոսի 5-ին սավանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել 34-ամյա դատապարտյալ: Henaran.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ դատապարտյալն ունեցել է առողջական խնդիրներ, այդ իսկ պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Նշենք, որ որ 34-ամյա դատապարտյալը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, նա […]
Հուլիսի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Վանթյան և Բատիկյան փողոցների խաչմերուկում «Ման» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով 1974 թ. ծնված Հրաչյա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու մասին: Օգոստոսի 5-ին, ժամը 20.40-ին, Հ. Գրիգորյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին, որին այսօր՝ օգոստոսի 6-ին, բերման էին ենթարկել, ազատ են արձակել: Այդ մասին տեղեկացանք Վարդգես Գասպարիից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին բերման են ենթարկել:
Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Դմիտրի Ալենիչևը հրաժարական է տվել: Ակումբի տնօրենների խորհուրդը հաստատել է մարզչի հրաժարականը: Մինչև նոր մարզչի նշանակումը Ալենիչևի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Մասիմո Կարերան: Ակումբը շնորհակալություն է հայտնել մասնագետին իր աշխատանքի համար: Հիշեցնենք, որ երեկ «Սպարտակը» դուրս էր մնացել Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլից՝ պարտվելով Կիպրոսի ԱԵԿ-ին:
«Բանակային միջազգային խաղեր-2016»-ի շրջանակում հուլիսի 30-ին օգոստոսի 5-ը անցկացված «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթին մասնակցող հայ զինծառայողները մրցութային հինգ փուլերի արդյունքներով զբաղեցրել երրորդ հորիզոնականը: «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթում հաղթել է ՌԴ զինված ուժերը ներկայացնող թիմը: Երկրորդ տեղում են Չինաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Նովոսիբիրսկում անցկացված մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի և Զիմբաբվեին զինված ուժերի զինծառայողները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր և կարևորել առևտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև վերջերս ստորագրված քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրին: Դեսպան Սաջադին նշել է՝ արդեն այսօրվանից […]
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան կամրջի մոտակայքում գտնվող քաղաքացին (երիտասարդ աղջիկ) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
























