Ինչո՞ւ է պարբերաբար փակվում Լարսի անցակետը. ՀԺ
«Հայաստանն ու Ռուսաստանը իրար կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Լարսը, շարունակում է գործել սահմանափակումներով։ Այդ ճանապարհով մեքենաները կարող են անցնել միայն օրվա լուսավոր ժամերին՝ առավոտյան 6–ից մինչև երեկոյան 8-ը։ ՀՀ տրանսպորտի և կատի նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ առնվազն առաջիկա երկու շաբաթներին ճանապարհը կաշխատի այդ ռեժիմով։ […]





































