«Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակվել է
«Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակվել է: Այս մասին տեղեկացանք Արթուր Սարգսյանի պաշտպան` Արայիկ Պապիկյանից: Արթուր Սարգսյանն այժմ մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ: Պաշտպանը հնարավոր է համարում, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվի: Հիշեցնենք, որ Սարգսյանը հուլիսի 26-ին սննդով բեռնված մեքենայով ճեղքել էր ոստիկանության պատը եւ սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին: […]





































