04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Արմեն Լամբարյանի ընտանիքին աջակցելու նպատակով կազմակերպված դրամահավաքին հավաքվել է 450. 000 դրամ

«Սասնա ծռերի» անդամ, ազատամարտիկ Արմեն Լամբարյանի ընտանիքին աջակցելու նպատակով Երեւանի Հյուսիսային պողոտայում օգոստոսի 10-ին եւ 11-ին տեղի ունեցած դրամահավաքի ընթացքում հավաքվել է 450 հազար դրամ։ Դրամահավաքից անմիջապես հետո գումարը փոխանցվել է Արմեն Լամբարյանի մորը՝ տիկին Փիրուզային։

Նշենք, որ դրամահավաքը մեկնարկել էր օգոստոսի 10-ին, տեւել ժամը 17:00-22:00-ը եւ շարունակվել օգոստոսի 11–ին ժամը 18:00-21:00-ը:

Դրամահավաքի նպատակն էր օգնել  արցախյան ազատամարտի մասնակից Արմեն Լամբարյանի ընտանիքին, նա ունի երեք անաչափահաս երեխա, որոնց խնամքը Արմեն Լամբարյանի վրա էր: Այս պահին հաշմանդամ մոր եւ 3 անչափահաս երեխաների ապրուստի միջոցը մնացել են թոշակն ու նպաստը, որն այս ամիս դեռ չեն ստացել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմեն Լամբարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ