17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թալիշում գազանաբար խոշտանգված ծերերի որդին էլ գնաց. Հրապարակ

«Խալափյանների որդին, որի ծնողներն ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում գազանաբար խոշտանգվել էին, ընտանիքով արտագաղթել Է Հայաստանից։ Այս մասին մեզ հայտնեց ինքը՝ Գագիկ Խալափյանը, որն այժմ գտնվում Է Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ կինը՝ վեց երեխաների հետ, տեղափոխվել Է Իսպանիա։ Նշենք, որ պատերազմից հետո, երբ Թալիշն ամբողջությամբ դատարկվեց, բնակիչները տեղափոխվեցին Հայաստան, նրանց մեծ մասը՝ հարյուրից ավելի մարդ, ապաստան գտավ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։

Նրանցից մոտ 80 հոգին այժմ վերադարձել Է Ղարաբաղ, բայց հարևան Ալաշան գյուղ, մյուս մասը դեռ շարունակում Է բնակվել Չարենցավանում։ Նշենք, որ Ալաշան տեղափոխվելու մասին պայմանավորվեցին Չարենցավանում՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և թալիշցիների հետ հանդիպման ժամանակ։ Խաղաղ բնակչությանը Թալիշ տեղափոխել հնարավոր չէ, քանզի գյուղը շարունակում է գտնվել հակառակորդի նշանառության տակ։ Գագիկ Խալափյանն էլ իր բազմանդամ ընտանիքով նախ տեղափոխվեց Երևան, ապա բռնեց արտագաղթի ճամփան։

Երեկ նրան հարցրինք՝ հնարավհ՞ր է հետագայում նորից վերադառնան Հայաստան։ «Չէ, էլ վերադառնաս, ինչ անես»,– ասաց նա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ