Ֆուտբոլային աբսուրդ /վիդեո/

Criminal.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ-ի կրիմինալ աշխարհում սկսված գործընթացների ու վերադասավորումների արդյունքում հաշված ժամերի ընթացքում ՀՀ-ն պետք է լքի «օրենքով գող» Ռազմիկ Ամոյանի` «Ճակոյի» եղբայր, Ռաֆիկ Ամոյանը` «Եզդի Ռաֆոն» :
Ֆրանսիայի քաղաքացին փորձել է իր կնոջը Լեհաստան տանել` թաքցնելով նրան ճամպրուկի մեջ: Տղամարդը գնացք է նստել Մոսկվայում եւ ուղեւորվել է Լեհաստան, սակայն ճանապարհին սահմանապահները իջեցրել են նրան գնացքից, գրում է Lenta.ru-ն: Զույգը որոշել է նման քայլի գնալ այն բանից հետո, երբ կնոջը, ով ՌԴ քաղաքացի է, շենգենյան վիզա չեն տրամադրել: Այժմ տղամարդուն 3 տարվա ազատազրկում […]
Թայլանդում ձկնորսները ահռելի գետի ձուկ են որսացել, այն աշխարհի ամենախոշոր գետի ձուկն է, հայտնում է РИА Новости-ն: Ձկան քաշը կազմում է 360 կիլոգրամ, երկարությունը 4.2 մետր է: Ձկանը որսալու համար 8 ձկնորս է պահանջվել, սակայն որսալուց հետո ձկնորսները որոշել են բաց թողնել նրան:
Համացանցում մեծ դիտումներ ունի տեսանյութը, որի հերոսուհին պարող բորտ-ուղեկցորդուհին է: WestJet Encore ավիաընկերության երիտասարդ բորտ-ուղեկցորդուհին ակտիվ պարում է` ինքնաթիռի ուղեւորներին զբաղեցնելու համար:
«Genealogy» խմբի ամբողջական կազմը հայտնի է: Խմբի վեցերորդ մասնակիցը սիրված և ճանաչված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ինգա Արշակյանն է: Հիշեցնենք, որ ավելի Henaran.am-ը հայտնել էր, որ հենց նա է լինելու հայաստանյան մասնակիցը: Նկատենք, որ շրջանառվում էր նաև Նունե Եսայանի անունը, սակայն վերջինս, մեր տեղեկություններով, հրաժարվել է մասնակցությունից: Նշենք, որ այս տարի «Եվրատեսիլին» Հայաստանը կներկայանա նոր խմբով […]
Հարավաֆրիկյան Հանրապետության South African Broadcasting Corporation մեդիահոլդինգի լրագրող Բյու Մվոկոյին թալանել են անմիջապես ուղիղ եթերում: Լրագրողը տեսախցիկի առաջ կանգած` պատրաստվելիս է եղել եթերին, երբ իբր կողքով անցնող երիտասարդները հանկարծակի հարձակվել են նրա վրա, զենք պահել ու պահանջել հեռախոսը: Թալանչիները վերցրել են հեռախոսը, նոթբուքներն ու հեռուստատեսային սարքավորումները: Համացանցում է հայտնվել թալանի տեսանյութը:
Ինդոնեզիայի բնակչուհին հայտարարություն է տարածել, որում հայտնում է իր տան վաճառքի մասին եւ տան հետ միասին իրեն էլ է վաճառքի հանել: Նա նշել է, որ 130 քմ տարածք ունեցող տունը կվաճառի 76.5 հազար դոլարով եւ պոտենցիալ գնորդներին 40-ամյա Վինա Լին առաջարկում է ամուսնանալ իր հետ: «Դարի առաջարկը` գնեք տունը եւ հնարավորություն ստացեք ամուսնանալ տանտիրուհու հետ»,- […]
Ամերիկացի երիտասարդ Դին Սմիթը մեկ տարի շարունակ ամեն օր իր ընկերուհուն ամուսնության առաջարկություն է արել եւ դա նկարահանել տեսախցիկով: Առաջարկություն նա արել է ամենուր` լոգարանում, մեքենայում, աշխատավայրում եւ այլն: Առաջին տեսանյութը ամուսնության առաջարկությամբ տղան նկարահանել է 2014-ի հունվարի 8-ին` աղջկա ծննդյան օրը: Իսկ ուղիղ մեկ տարի անց նա աղջկան ցույց է տվել 365 ամուսնության առաջարկություն […]
Չինաստանի քաղաքներից մեկում կինն արգելափակվել է զուգարանում եւ ստիպված է եղել փրկարարների կանչել: The Telegraph-ի փոխանցմամբ` լինը լոգանք ընդունելիս է եղել, երբ սայթաքել է, ու ոտքը մտել է զուգարանակոնքի մեջ: Արդյունքում կինը չի վնասվել, սակայն փրկարարները կոտրել են զուգարանը, որպեսզի ազատեն կնոջը: Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում: