01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ԴԵՊՔԵՐ

Մետրոյի գծերի վրա մահացողի կադրերը շոկ է առաջացրել /վիդեո/

“New York Post” թերթը բուռն քննադատությունների թիրախ է դարձել` մարդու մահվանից մի քանի վայրկյան առաջ նրա լուսանկարը հրապարակելու համար: Լուսանկարչին, ով հասցրել է մի քանի կադր նկարել, եւս քննադատություններ են բաժին հասել` մարդուն փրկելու փոխարեն լուսանկարելու համար: 30-ամյա սեւամորթը, ով հետագայում պարզվել է` հոգեկան խնդիրներ ունի, վիճել է 58-ամյա կորեացու հետ եւ նրան նետել մետրոյի […]

Աշխարհի ամենաթանկ տոնածառն արժե 2 մլն դոլար /ֆոտո/

Ամանորին պատրաստվելու համար գրեթե մեկ ամիս դեռ կա, սակայն աշխարհի ամենաթանկ տոնածառն արդեն պատրաստ է: Այն 2,4 մետր բարձրություն ունի,12 կգ է կշռում եւ արժե 2 մլն դոլար, քանի որ այն պատրաստված է ոսկե թիթեղներից եւ սրտիկներից:  Տոնածառի հեղինակը ճապոնացի դիզայներ Գիզա Թանական է: Սա նրա առաջին աշխատանքը չէ ոսկուց: Դիզայներն ազնիվ մետաղով է զարդարում […]

Վտանգավոր քաղաքացիներին կտեղափոխեն հատուկ թաղամասեր

Ամստերդամի իշխանությունները ծրագրել են վտանգավոր հարեւաններին քաղաքի կենտրոնում գտնվող մինիմալ հարմարություններով բնակարաններից տեղափոխել հատուկ առանձնացված թաղամասեր, հաղորդում է “BBC News”-ը:  Խուլիգաններին կփնտրեն քաղաքապետարանի աշխատակիցները` ըստ հարեւանների բողոքների, որոշ ժամանակ կհետեւեն նրանց եւ եթե այդ ընթացքում նրանց վարքը չփոխվի, ապա նրանց կտեղափոխեն հատուկ թաղամասերը, որտեղ իրավախախտները կմնան 6 ամիս` ոստիկանների եւ հատուկ ծառայությունների հսկողության տակ:  Նախագծի […]

Լավ սիրուհի լինելու հիմնական “դրույթները”

Բազմաթիվ կանանց հուզում է այն հարցը, թե ինչպես “կրքոտ եւ ցանկալի սիրուհի” դառնալ: Գեղեցիկ սեռի մի քանի սերունդներ գտել են պատասխանը` հարկավոր է ուժեղ խառնվածք ունենալ, բնազդ, ինչպես նաեւ ցանկություն եւ ունակություն` նրան անկողնում երջանկացնելու համար: Կարելի է նաեւ հաշվի առնել հետեւյալ 3 խորհուրդները. 1. Նախաբան, որը ետք է բաղկացած լինի զգայական հպումներից: Այն ձեր […]

Հաղորդավարն այրել է աճպարարին նկարահանման ժամանակ /վիդեո/

Ամերիկացի հայտնի աճպարար Ուեյն Հուչինը հայտնվել է հիվանդանոցում` Դոմինիկյան Հանրապետությունում այն բանից հետո, երբ այդ երկրի ազգային հեռուստաընկերության  շոուներից մեկի հաղորդավարն այրել է նրան` վրան հեշտ բռնկվող հեղուկ լցնելով: Արդյունքնում աճպարարն այրվածքներ է ստացել գլխին, ձեռքին, դեմքին: Նա պատրաստվում է հայց ներկայացնել հաղորդավարի դեմ, որի արարքի դրդապատճառերն առայժմ  անհայտ են: Հաղորդավար Ֆրենկլին Բարազարտեն նախքան շոուի […]

Վոլոչկովայի ճաշակը կտրուկ անկում է ապրում /ֆոտո/

Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի վերջին լուսանկարները փոքր-ինչ շոկային են: Պարզ չէ` նորաձեւությունն է փոխվել, թե Անաստասիան իսկապես անճաշակ է: Նայելով նրա տոպին` տպավորություն է ստեղծվում, որ պարուհին այն ընկերուհուց է խնդրել, ընդ որում` իրենից շատ ավելի բարեկազմ եւ ցածրահասակ ընկերուհուց:

Աթաթուրքի եւ հայուհու կորած սերը

“Հերոսի տխուր սերը” գրքի հեղինակ, նախկին գերմանաբնակ Նեհիր Ռոգենդորֆ Էյուբօղլուն թուրքական “Հյուրիյեթ” թերթին տված հացազրույցում անդրադարձել է գրքում տեղ գտած ենթադրյալ սիրո պատմությանը` հայուհի Հերմինեի եւ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի միջեւ: Հեղինակը թերթին հայտնել է, որ ինքն անձամբ ճանաչել է հայուհուն, ով 17 տարի առաջ իրեն պատմել է այդ պատմությունը: Հերմինեի խոսքով` ինքն Աթաթուրքի հետ […]

Պոռնոդերասանուհին ապաստան է խնդրում ԵՄ-ից

Ուկրաինացի բազմազավակ մայր եւ պոռնոդերասանուհի Անաստասիա Գրիշայը, ով հայտնի է Wiska բեմական անունով, օգնություն է խնդրել ԵՄ-ից` հայտարարելով, որ հայրենիքում իրեն հետապնդում են իր մասնագիտության համար եւ սպառնում են խլել երեխաներին: 2010-ից նա բնակվում է Չեխիայում, սակայն 2 տարի այնտեղ բնակվելուց հետո Չեխիայի կառավարությունից ապաստան է խնդրել եւ մերժում ստանալով` որոշել է դիմել Եվրամիության օգնությանը` […]

Կոբրան “ստիպել” է օդաչուներին վայրէջք կատարել /ֆոտո/

“Egypt Air” ավիաընկերության օդաչուներն ստիպված են եղել արտակարգ վայրէջք կատարել այն բանից հետո, երբ ինքնաթիռում եգիպտական կոբրա է հայտնվել: Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, օձը դուրս է եկել հորդանանցի ուղեւորի ճամպրուկից եւ կծել նրան, երբ վերջինս փորձել է բռնել անհնազանդ օձին: Լսելով տուժածի ճիչը` խուճապահար ուղեւորները հարձակվել են “մեղավորի” վրա եւ տրորել նրան: Օդաչուները անհապաղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված