12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԴԵՊՔԵՐ

Շքեղություն եւ գույներ. Փարիզում նորաձեության շաբաթ անցկացվեց /ֆոտոշարք/

Օրերս Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ Փարիզի նորաձեւության շաբաթը, որին մասնակցեցին բազմաթիվ հայտնի աստղեր, մոդելավորողներ, եւ ընդհանրապես` աշխարհին նորաձեւություն թելադրողները: Ինչպես միշտ, ամենահայտնի նորաձեւության տները ներկայացրին իրենց աշուն-ձմեռ հավաքածուները, որոնք աչքի ընկան իրենց վառ գույներով ու շքեղությամբ: Փարիզի նորաձեւության շաբաթը` լուսանկարների տեսքով:

Հանգուցյալին հրաժարվել են ընդունել դիակիզարան` հասակի պատճառով

Բրիտանացի Գրեհեմ Մելորի ընտանիքի անդամները խնդիրներ են ունեցել նրա դիակիզման հետ, քանի որ դիակիզարանները հրաժարվել են ընդունել նրա դին հասակի պատճառով: Նրանց մեծ մասը հանգուցյալի ընտանիքին ասել է, որ աշխատում է միայն այնպիսի դագաղների հետ, որոնց երկարությունը չի գերազանցում 2 մետրը, իսկ այն դագաղը, որում բրիտանացու մարմինն է գտնվել, 2.3 մետր է եղել: Նրա հարազատների […]

Բուժքրոջ` կտրված օրգանների հետ ֆոտոսեսսիան շոկ է առաջացրել /ֆոտո/

Համացանցում բուռն արձագանք են գտել Կազանի հիվանդանոցներից մեկի բուժքրոջ լուսանկարները: Լուսանկարներից մեկում բուժքույրը ձեռքին պահում է հենց նոր կտրած լեղապարկը, մյուսում` կնոջ` խիստ վնասված ձեռք:  Օգտատերերի կարծիքները կիսվել են: Ոմանք կարծում են, որ մարդ իրավունք ունի լուսանկարվել աշխատանքային գործընթացի ընթացքում, մյուսներն էլ նշում են, որ կնոջ արարքն ուղղակի անբարոյականություն է:  Ավելի ուշ պարզվել է, որ […]

Որն է աշխարհի ամենակալորիական նախաճաշը /ֆոտո/

Անգլիայի Bear Grill սրճարանի տնօրինությունը իրենց ճաշացանկ նախաճաշի տեսակ է ներառել, որը 8 հազար կալորիա է պարունակում: Hibernator անվանումով նախաճաշը պարունակում է` 4 ձվով ձվածեղ, բեկոնի 8 կտոր, 8 նրբերշիկ, 8 կարտոֆիլային կոտլետ, պանրով ձվածեղ, 4 բլիթ, 4 կտոր հաց, 4 կտոր երշիկ, ֆրի, սունկ եւ պոմիորներ: Այս «թեթեւ» նախաճաշի հետ միասին կաթնային կոկտեյլ է […]

Ամերիկուհու ամենասիրելի կերակուրը լվացքի փոշին է /ֆոտո/

19-ամյա ամերիկուհի Թեմպեստ Հենդերսոնը հոգեկան այնպիսի հիվանդությամբ է տառապում, որի դեպքում մարդիկ ուտում են իրեր, որոնք ուտելու համար նախատեսված չեն: Թեմպեստը օճառ եւ լվացքի փոշի է ուտում եւ դրանից ահռելի հաճույք է ստանում: Հետաքրքիր է, որ այդ հիվանդությունն աղջկա մոտ առաջացել է այն ժամանակ, երբ սիրած տղան լքել է նրան ու հեռացել: Աղջկա հարազատները դիմել […]

Լեդի Գագայի շշմեցնող եկամուտները

“Forbes” ամսագիրը Լեդի Գագային հռչակել է մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող աստղերի շարքին: Նա գլխավորել է իր գործընկեր երիտասարդ երաժիշտների անուններից կազմված տասնյակը: 2012-ի հունիսից մինչեւ 2013-ի հունիսը Լեդի Գագան վաստակել է 80 մլն դոլար, ընդ որում, դա վերջնական թիվ չէր լինի, եթե կողոսկրի կոտրվածքի պատճառով երգչուհին չընդհատեր “The Born This Way Ball Tour” համերգային շրջագայությունը: […]

Ձկնորսը “մարդկային ատամներով” ձուկ է որսացել /ֆոտո/

Արխանգելսկից ձկնորսը ձուկ է որսացել, որը “մարդկային ատամներ” ունի: Ալեքսանդր Կորոբովը լրագրողներին պատմել է, որ ինքը երկար տարիներ ձկնորսությամբ է զբաղվում, սակայն նման ձկան առաջին անգամ է հանդիպել:   “Երբ ձկան բերանը բացեցի, եւ տեսա, որ այն մարդու ատամներ ունի, վախից ձեռքս հետ քաշեցի”,- պատմել է ձկնորսը:    Ձկնորսը ձկանը տարել է մասնագետների մոտ, ովքեր նշել […]

Նույն դպրոցում 32 զույգ երկվորյակ է սովորում /ֆոտո/

 Չինաստանի դպրոցներից մեկում 4 000 աշակերտ է սովորում, որոնցից 32 զույգը երկվորյակներ են: նրանցից 11 զույգը քույր եւ եղբայր են, իսկ մյուսները նույն սեռի երկվորյակներ են:  Հայտնի է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում երկվորյակ երեխաների ծնունդը Չինաստանում ռեկորդային թվերի է հասնում:

Ինչպիսին է աշխարհի ամենաուժեղ քահանան /ֆոտո/

Կանադայի Սուրբ Պետրոս եկեղեցու քահանա հայր Ֆաստը համարվում է աշխարհի ամենաուժեղ քահանան: Վերջինը 12 տարեկանից սպորտով է զբաղվում եւ բազմաթիվ ռեկորդներ է սահմանել: Իսկ այն ամբողջ գումարը, որ նա աշխատում է ռեկորդներից ու շոուներից, ծախսում է բարեգործության վրա:    Քահանան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ նրան հաջողվել է տեղաշարժել 189 տոննա կշռող ինքնաթիռը: […]

Հորանջելու հաճախականությունը կախված է ջերմաստիճանից

Ավստրիացի գիտնականները պարզել են, որ հորանջելու հաճախականությունը կախված է տարվա եղանակից, ավելի կոնկրետ` ջերմաստիճանից: Նրանք իրենց ուսումնասիրությունները տպագրել են Physiology & Behavior հանդեսում:  Գիտնականները նման եզրահանգման են եկել` ուսումնասիրելով գրեթե 100 մարդու կենսակերպը: Նրանք այդ մարդկանց հետեւել են ուղիղ մեկ տարի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, մարդիկ ավելի հաճախ հորանջում են շոգ եւ չոր եղանակին: Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի