Ինչպիսին է աշխարհի ամենաուժեղ քահանան /ֆոտո/
Կանադայի Սուրբ Պետրոս եկեղեցու քահանա հայր Ֆաստը համարվում է աշխարհի ամենաուժեղ քահանան: Վերջինը 12 տարեկանից սպորտով է զբաղվում եւ բազմաթիվ ռեկորդներ է սահմանել: Իսկ այն ամբողջ գումարը, որ նա աշխատում է ռեկորդներից ու շոուներից, ծախսում է բարեգործության վրա:
Քահանան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ նրան հաջողվել է տեղաշարժել 189 տոննա կշռող ինքնաթիռը: Բացի այդ, նա 30 մետր քաշել է աշխարհի ամենածանր բեռնատարը` 57 տոննա եւ կարողացել է 22 կնոջ միաժամանակ բարձրացնել ու նստացնել մեջքին: