26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԴԵՄՔԵՐ

Արամեն ամուսնացել է

Երգիչ Արամեն եւ նրա ընտրյալը` Աննա Թովմասյանն ամուսնացել են օգոստոսի 20-ին: Հարսանեկան որեւէ արարողություն չի եղել, զույգը եկեղեցի էլ չի գնացել, բավարարվել են միայն ԶԱԳՍ գնալով, որի օրը նախապես նշանակված է եղել: Զույգն ապրում է Հայաստանում, առանձին: 

Գիշերազգեստ հիշեցնող զգեստներ, զինվորական ոճի կոշիկներ…աշնանային նորաձևությունը

Այս աշնան նորաձևութունը շատ բազմազան է: Աշնանը նորաձև լինելու համար հարկավոր է կրել կարմիրի տարբեր երանգի զգեստներ սևի կամ սպիտակի հետ համադրությամբ,  կամ էլ կաթնագույն հագուստներ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը: Վերջինիս ներկայացմամբ՝ այս աշնանը նորաձև են տարբեր տեսակի պրինտերը, ճաղավանդակներով /կլետկաներով/ զգեստները:  ՛՛Բոլոր նորաձևության տներն իրենց հավաքածուներում օգտագործել են […]

Պապարացցիները լուսանկարել են Բեքհեմի աղջկան

Վիկտորիա  եւ Դևիդ Բեքհեմների աղջիկը՝ Հարփերը, այժմ շատ ժամանակ է անցկացնում իր դաստիարակչուհու հետ, քանի որ Վիկտորիան պատրաստվում է նոր հագուստների ցուցադրմանը: Պապարացցիները փոքրիկին իր դայակի հետ զբոսնելիս նկատել են ու լուսանկարել: Լուսանկարում Փարքերը շատ լուրջ դեմք ունի:

Գարիկ Խարլամովն ու Քրիստինա Ասմուսը հանգստացել են Հունաստանում

Գարիկ Խարլամովն ու Քրիստինա Ասմուսը միայն վերջերս էին վերադարձել եվրոպական շրջագայությունից, հիմա էլ մեկնել են Հունաստան`հանգստանալու: “Ես Հունաստանում երրորդ անգամ եմ, ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս` բնությունը, եղանակը: Հասկանում եմ, թե ինչու հույներն այդքան չեն սիրում աշխատել”,- ասել է Ասմուսը: Դերասանուհին հղիության 6-րդ ամսում է եւ իրեն շատ երջանիկ է զգում: Ասմուսն արդեն […]

Սոսո Պավլիաշվիլիի փեսան դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի փեսան՝ Վախթանգ Չխապելիան, ինչպես նաեւ վրացի գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության համար մեղադրվող նրա 2 հանցակիցները դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, փոխանցում է interfax.ru-ն:  Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չխապելիան իրեն մեղավոր չի ճանաչել։

Կանդելակին դեռ վաղ հասակում արեց դա /ֆոտո/

Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին շատ ակտիվ է սոցիալական կայքերում: Հաղորդավարուհին պարբերաբար պատմում է երկրպագուներին իր ու իր կյանքի մասին: Կանդելակին իր բլոգում տեղադրել է իր մանուկ հասակի լուսանկարը: Լուսանկարից երեւում է, որ դեռեւս այդ հասակում Կանդելակին ներկել է շրթունքները: Երեւի կանխազգում էր, որ հետագայում հաղորդավարուհի է դառնալու:

Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլիամը մնացել են առանց կնքահոր

Վերջես մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ արքայազն Ջորջի ծնողները` Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլիամը, որոշել են, թե ով է լինելու երեխայի կնքահայրը: Այդ պատվավոր առաքելությունը, ըստ զլմ-ների, դրվում էր Ուիլիամի մտերիմ ընկերոջ` Գայ Պելլիի վրա: Սակայն պարզվում է, որ թե’ Պելլին, թե’ Քեյթն ու Ուիլիամը առաջին անգամ են լսում այդ մասին: “Ես սիրում եմ այդ երեխային: […]

Ջոլիին ` բարեգործության համար

Հոլիվուդյան դերասանուհի Անջելի Ջոլին “Օսկար” ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Ջին Հերշոլթի անվան պատվավոր մրցանակ կստանա, փոխանցում է lenta.ru-ն: Այս մրցանակը համարվում է “Պատվավոր Օսկար”, այն Ջոլիին շնորհվելու է կամավորական մարդասիրական աշխատանքի համար: Բացի կինոյում աշխատանքից, Անջելինան հայտնի է նաեւ իր բարեգործություններով: Մասնավորապես, նա ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի՝  Փախստականների հարցերով գրասենյակի բարի կամքի դեսպան է: Այդ առաքելության շրջանակում […]

Հայտնի ռեփերին 5 տարվա ազատազրկում է սպառնում` սիրելիին դաժան ծեծի ենթարկելու համար

Ամերիկացի ռեփեր 50 Cent-ը մեղադրվում է սիրելիին, ով իր երեխայի մայրն է, ծեծելու մեջ: Ռեփերի մեղքը ապացուցելու դեպքում նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում եւ տուգանք` 45 հազար եվրոյի չափով: Երաժշտի եւ սիրելիի միջեւ վեճը ծագել է հունիսի 23-ին: Ռեփերը, ցասման մեջ, ցած է գցել կահույքը: Վախեցած կինը թաքնվել է լոգարանում, սակայն ռեփերը ջարդել է լոգարանի […]

Վարդայի նոր ֆոտոշարքը /ֆոտո/

Փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Varda-ն /Վարդանուշ Մարտիրոսյանը/ այս անգամ զարդարում է Ռուսաստանում, Բելառուսում եւ Ուկրաինայում վաճառվող “Friday” ամսագրի շապիկը:  Ներկայացնում ենք Վարդայի նոր ֆոտոշարքը, որտեղ նա հանդես է գալիս ամոզոնուհու կերպարով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված