27 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գիշերազգեստ հիշեցնող զգեստներ, զինվորական ոճի կոշիկներ…աշնանային նորաձևությունը

Այս աշնան նորաձևութունը շատ բազմազան է: Աշնանը նորաձև լինելու համար հարկավոր է կրել կարմիրի տարբեր երանգի զգեստներ սևի կամ սպիտակի հետ համադրությամբ,  կամ էլ կաթնագույն հագուստներ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը:

Վերջինիս ներկայացմամբ՝ այս աշնանը նորաձև են տարբեր տեսակի պրինտերը, ճաղավանդակներով /կլետկաներով/ զգեստները:  ՛՛Բոլոր նորաձևության տներն իրենց հավաքածուներում օգտագործել են դրանք՛՛,-նշեց նա: 

Հատկապես շատ նորաձև են շոտլանդական ոճի ճաղավանդակներով հագուստները: “Նորաձև է նաև ծաղկային պրինտը, շատ մանր ծաղիկներով, թեթև, թավշյա զգեստները: Նորաձև են այնպիսի զգեստները, որոնք հիշեցնում են գիշերազգեստներ: Դրանք կրում են շատ կոպիտ կոշիկների հետ, կաշվե բաճկոններով ու աքսեսուարներով՛՛:

Հիմա ակցենտը դրվում է աքսեսուարների, հատկապես կոշիկների վրա: Ի դեպ, կոշիկներց, ըստ նորաձևության բլոգերի, տարածված են տղամարդկանց կոշիկներ հիշեցնող կանացի կոշկները, որոնք նման են նաև զինվորական ոճի կոշիկներին: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ