20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ջոլիին ` բարեգործության համար

Հոլիվուդյան դերասանուհի Անջելի Ջոլին “Օսկար” ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Ջին Հերշոլթի անվան պատվավոր մրցանակ կստանա, փոխանցում է lenta.ru-ն: Այս մրցանակը համարվում է “Պատվավոր Օսկար”, այն Ջոլիին շնորհվելու է կամավորական մարդասիրական աշխատանքի համար: Բացի կինոյում աշխատանքից, Անջելինան հայտնի է նաեւ իր բարեգործություններով:

Մասնավորապես, նա ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի՝  Փախստականների հարցերով գրասենյակի բարի կամքի դեսպան է: Այդ առաքելության շրջանակում Ջոլին այցելել է տասնյակ երկրներ, որտեղ մարդասիրական աղետ է եղել: Դերասանուհին մի քանի բարեգործական հիմնադրամ է ստեղծել եւ մասնակցում է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում անցկացվող քաղաքական խոշորագույն հանդիպումների:

“Օսկար”-ի մրցանակաբաշխության հաջորդ արարողությունը կայանալու է 2014 թվականի մարտի 2-ին, Լոս Անջելեսում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ