07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԴԵՄՔԵՐ

Բեքհեմի որդին կխաղա “Արսենալում”

“Արսենալը” պայմանագիր է ստորագրել անգլիական ֆուտբոլի նախկին աստղ Դեւիդ Բեքհեմի 10-ամյա որդու` Ռոմեոյի հետ:  Լոնդոնցիների՝ Ռոմեո Բեքհեմի հետ նախատեսված պայմանգրի համաձայն, վերջինս կմարզվի իրենց ակումբի ակադեմիայում: Ռոմեոն հենց “Արսենալի” մոլի երկրպագուն է, փոխանցում է Interfax.ru-ն:    

Անի Երանյանից բաժանվելուց հետո ո՞վ կա Մովսեսի սրտում /ֆոտո/

“Գեներալի աղջիկը” հեռուստասերիալից հայտնի սերիալային կերպար՝ Սաշի կամ պրոֆեսիոնալ պարող, նաև մոդել Մովսես Երեմյանի կյանքում ի՞նչ փոփոխություններ կան, մասնավորապես դերասանուհի Անի Երանյանից բաժանվելուց հետո կրկին զբաղված է արդյո՞ք նրա սիրտը, այս մասին Henaran.am-ը հարցրեց Մովսեսին: Մովսեսը խոսեց սիրո գաղափարի , իր կնոջ իդեալի մասին` չցանկանալով մանրամասնել անձնական կյանքի իր ”թաքուն” էջերը, սակայն նշեց, որ մոտ ապագայում ամուսնանալու […]

Անջելինա Ջոլին զբոսնում է երեխաների հետ /ֆոտոշարք/

Անջելինա Ջոլին իր հինգ երեխաների հետ Սիդնեյում ակվարիում է գնացել: Շայլոն, Զախարան, Պակսը, ինչպես նաեւ երկվորյակներ Վիվյենն ու Նոկսը ծանոթացել են ծովային կենդանիների հետ եւ ակվարիումից դուրս գալիս շատ ոգեւորված տեսք են ունեցել: Երեխաներից միայնՄեդոկը չի եղել Ջոլիի հետ, թերեւս տղան իրեն արդեն մեծ է համարում եւ այլ հետաքրքրություններ ունի:  

Անաստասիա Վոլոչկովան` առանց դիմահարդարման

Անաստասիա Վոլոչկովան սոցիալական ցանցերում շատ ակտիվ է եւ ժամանակ առ ժամանակ հրապարակում է սկանդալային լուսանկարներ: Այս անգամ պարուհին հրապարակել է իր լուսանկարը` առանց դիմահարդարման: Երկրպագուները, սակայն, կարծես թե չեն հավանել լուսանկարը. նրանք կոչ են արել Վոլոչկովային արվեստով զբաղվել, այլ ոչ թե մերկանալ: 

Արամեն ամուսնացել է

Երգիչ Արամեն եւ նրա ընտրյալը` Աննա Թովմասյանն ամուսնացել են օգոստոսի 20-ին: Հարսանեկան որեւէ արարողություն չի եղել, զույգը եկեղեցի էլ չի գնացել, բավարարվել են միայն ԶԱԳՍ գնալով, որի օրը նախապես նշանակված է եղել: Զույգն ապրում է Հայաստանում, առանձին: 

Գիշերազգեստ հիշեցնող զգեստներ, զինվորական ոճի կոշիկներ…աշնանային նորաձևությունը

Այս աշնան նորաձևութունը շատ բազմազան է: Աշնանը նորաձև լինելու համար հարկավոր է կրել կարմիրի տարբեր երանգի զգեստներ սևի կամ սպիտակի հետ համադրությամբ,  կամ էլ կաթնագույն հագուստներ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը: Վերջինիս ներկայացմամբ՝ այս աշնանը նորաձև են տարբեր տեսակի պրինտերը, ճաղավանդակներով /կլետկաներով/ զգեստները:  ՛՛Բոլոր նորաձևության տներն իրենց հավաքածուներում օգտագործել են […]

Պապարացցիները լուսանկարել են Բեքհեմի աղջկան

Վիկտորիա  եւ Դևիդ Բեքհեմների աղջիկը՝ Հարփերը, այժմ շատ ժամանակ է անցկացնում իր դաստիարակչուհու հետ, քանի որ Վիկտորիան պատրաստվում է նոր հագուստների ցուցադրմանը: Պապարացցիները փոքրիկին իր դայակի հետ զբոսնելիս նկատել են ու լուսանկարել: Լուսանկարում Փարքերը շատ լուրջ դեմք ունի:

Գարիկ Խարլամովն ու Քրիստինա Ասմուսը հանգստացել են Հունաստանում

Գարիկ Խարլամովն ու Քրիստինա Ասմուսը միայն վերջերս էին վերադարձել եվրոպական շրջագայությունից, հիմա էլ մեկնել են Հունաստան`հանգստանալու: “Ես Հունաստանում երրորդ անգամ եմ, ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս` բնությունը, եղանակը: Հասկանում եմ, թե ինչու հույներն այդքան չեն սիրում աշխատել”,- ասել է Ասմուսը: Դերասանուհին հղիության 6-րդ ամսում է եւ իրեն շատ երջանիկ է զգում: Ասմուսն արդեն […]

Սոսո Պավլիաշվիլիի փեսան դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի փեսան՝ Վախթանգ Չխապելիան, ինչպես նաեւ վրացի գործարար Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության համար մեղադրվող նրա 2 հանցակիցները դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, փոխանցում է interfax.ru-ն:  Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չխապելիան իրեն մեղավոր չի ճանաչել։

Կանդելակին դեռ վաղ հասակում արեց դա /ֆոտո/

Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին շատ ակտիվ է սոցիալական կայքերում: Հաղորդավարուհին պարբերաբար պատմում է երկրպագուներին իր ու իր կյանքի մասին: Կանդելակին իր բլոգում տեղադրել է իր մանուկ հասակի լուսանկարը: Լուսանկարից երեւում է, որ դեռեւս այդ հասակում Կանդելակին ներկել է շրթունքները: Երեւի կանխազգում էր, որ հետագայում հաղորդավարուհի է դառնալու:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի