08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԴԵՄՔԵՐ

Ժաննա Ֆրիսկեն անճանաչելիորեն փոխվել է. համացանցում հայտնվել են նրա նոր լուսանկարները /ֆոտո/

Հայտնի երգչուհի Ժաննան Ֆրիսկեն, ով տառապում է գլխուղեղի քաղցկեղով, ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում: Երգչուհին բուժման կուրս է անցնում Նյու Յորքի լավագույն հիվանդանոցից մեկում:   Լուսանկարիչները  ԱՄՆ-ում նկարել են Ֆրիսկեին: Լուսանկարից երեւում է, որ երգչուհին հիվանդությունից հետո ծայրահեղ ու անճանաչելիորեն փոխվել է: 

Լեդի Գագան ներքնազգեստով շրջել է Նյու-Յորքի փողոցներում /ֆոտո/

Էպոտաժային երգչուհի Լեդի Գագան հերթական անգամ շոկի է ենթարկել բոլորին իր տարօրինակ հագուստով: Երգչուհին Նյու Յորքի փողոցներում հայտնվել է կաշվե  ներքնազգեստով` առանց քաշվելու անցորդների տարօրինակ հայացքներից:

Սկանդալ ԱՄՆ-ում. Հիսուսի մասին նկարահանված ֆիլմում սատանայի կերպարը նման է Օբամային /ֆոտո, վիդեո/

Հիսուս Քրիստոսի մասին պատմող «Աստծո որդին» ֆիլմի կադրերը մեծ աղմուկի պատճառ են դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Խնդիրն այն է, որ ֆիլմում սատանայի կերպարը մարմնավորած դերասանը արտաքնապես աննկարագրելի նման է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Սատանայի դերակատարը մարոկկացի հայտնի դերասան Մեխդի Ուզանին է: Առաջացրած աղմուկի պատճառով կինոնկարի պրոդյուսերները ամբողջությամբ մոնտաժել և հեռացրել են այդ կադրերը: Ֆիլմի […]

Կաբաեւան` իր եւ Պուտինի հարաբերությունների մասին

Ռուս հայտնի մարզուհի, Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաեւան, ռուսական ari.ru-ի հետ զրույցում, բացի քաղաքական հարցերից, խոսել է նաեւ իր եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերություններից: Հիշեցնենք, որ ռուսական մամուլը պարբերաբար գրում է Վլադիմիր Պուտինի եւ Ալինա Կաբաեւայի սիրավեպի մասին, գրում են նաեւ, որ Կաբաեւան Պուտինից երկու երեխա ունի: Պատասխանելով կայքի հարցին, թե արդյոք ՛՛լինում է ծուխ […]

НТВ-ն Եվա Ռիվասի լուսանկարը հրապարակել է մեծահարուստ փնտրող աղջիկների ցանկում /ֆոտո/

Երգչուհի Եվա Ռիվասը նախօրեին համացանցում հրապարակել է մի գրությամբ նկար, որում ասվում է.  “Հենց նոր НТВ հեռուստաալիքով իմ նկարը ցուցադրեցին այն աղջիկների նկարների շարքում, որոնք 40000 ռուբլի էին վճարել, որպեսզի իրենց մեկ ամիս միասին ապրելու համար ընտրի ինչ-որ մեծահարուստ: Դա սուտ է: Ես պարզապես շոկի մեջ եմ: Հեռուստաընկերությունը թող սպասի, ես դատի եմ տալու”:

Քիմ Քարդաշյանի փեսացուն նրան հազար վարդ է նվիրել /ֆոտո/

Փետրվարի 14-ին Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը նշել են սիրահարների` Սուրբ Վալենտինի տոնը: Քանյեն սիրելիին տոնի կապակցությամբ հազար վարդ է նվիրել: Այս մասին հայտնել է Քիմը` իր միկրոբլոգում տեղադրելով լուսանկար, որտեղ ինքը շրջապատված է սիրելիի նվիրած վարդերով:

Ուր կարող է հասնել Նարեկ Բավեյանի սիրային խենթությունը /վիդեո/

Երգիչ Նարեկ Բավեյանն ուրախ է, որ Հայաստանում սկսել է ավելի շատ պրոպագանդվել սիրո հայկական տոնը՝ Սուրբ Սարգիսը: Henaran.am-ի հետ զրույցում երգիչն ասաց, որ դրա արդյունքն ակնառու է: Իսկ ինչ խենթությունների է պատրաստ հանուն իր սիրելիի Նարեկը, մանրամասները՝ տեսանյութում:

Սուրբ Վալենտինի օրը Քրիստինա Ագիլերան նշանվել է /ֆոտո/

Այս տարվա սիրահարների` Սուրբ Վալենտինի տոնը հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերայի համար իսկապես անմոռանալի է եղել: Երգչուհու սիրելին` Մեթյու Ռաթլերը նրան ամուսնության առաջարկություն է արել: Երջանիկ իրադարձության մասին Ագիլերան հայտնել է երկրպագուներին` համացանցում տեղադրելով իր նշանադրության մատանու լուսանկարը: Հիշեցնենք, որ Ագիլերան Ռաթլերի հետ ծանոթացել է 2010 թվականին: Առաջին ամուսնությունից երգչուհին 5 տարեկան տղա ունի` Մաքսը:

Հայկոյի եւ Անահիտի սիրո օրը /վիդեո/

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ամուսնուն՝ երգիչ Հայկոյին նվեր մատուցել է, սակայն նախընտրում է փակագծերը չբացել: Henaran.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ ամուսինն իրեն սիրելի օծանելիքն է նվիրել: Իսկ թե ինչպես են նշում Սուրբ Սարգիսը, և այլ մանրամասներ երգչուհու հետ զրույցից, տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված