08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կաբաեւան` իր եւ Պուտինի հարաբերությունների մասին

Ռուս հայտնի մարզուհի, Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաեւան, ռուսական ari.ru-ի հետ զրույցում, բացի քաղաքական հարցերից, խոսել է նաեւ իր եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերություններից:

Հիշեցնենք, որ ռուսական մամուլը պարբերաբար գրում է Վլադիմիր Պուտինի եւ Ալինա Կաբաեւայի սիրավեպի մասին, գրում են նաեւ, որ Կաբաեւան Պուտինից երկու երեխա ունի:

Պատասխանելով կայքի հարցին, թե արդյոք ՛՛լինում է ծուխ առանց կրակի, չէ որ շատ է խոսվում իր եւ Պուտինի հարաբերությունների մասին՛՛, Կաբաեւան պատասխանել է.

՛՛Ինձ արդեն հոգնեցրել է այդ թեման: Վերջիվերջո, դա իմ անձնական կյանքն է, եւ պետք չէ խցկվել այդտեղ: Դուք ակնարկում եք իմ հնարավոր հարաբերությունների մասին Վլադիմիր Պուտինի հետ: Իսկ դուք որեւէ ապացույց ունե՞ք: Ոչ: Դրա համար եկեք փակենք այս թեման: Եւ եթե նույնիսկ ինչ-որ հարաբերություններ էլ կան, այդ մասին կիմանան մեր հետնորդները` 50 տարի անց՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ