Եվա Ռիվասը պատրաստվում է մայրանա՞լ /ֆոտո/
Համացանցում շրջանառվում է Եվա Ռիվասին վերագրվող լուսանկար, որտեղ երգչուհու դեմքն այնքան էլ հստակ չի երեւում:
Համացանցում շրջանառվում է Եվա Ռիվասին վերագրվող լուսանկար, որտեղ երգչուհու դեմքն այնքան էլ հստակ չի երեւում:
52 տարեկանում մահացել է ռուսական А’Студио խմբի առաջին մենակատար Բատիրխան Շուկենովը։ Պրոդյուսեր Ալեքսանդր Սեմինը Ինստագրամի իր էջում գրել է. «Բատիրը շատ բարի եւ աստվածավախ մարդ էր` մեծ սրտով, որը կանգնեց: Ես քեզ շատ կկարոտեմ»: Նախնական տեղեկություններով` երգիչը մահացել է սրտի կաթվածից: Երկու շաբաթից պետք է ծնվեր Շուկենովի երեխան:
Հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլին օրերս նկարահանումների մեկնելիս լուրջ ավտովթարի է ենթարկվել: Դերասանուհու մեքենայի միանգամից երկու անիվները պայթել են, դերասանուհին կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշին, գրում է Svopi.ru-ն: Բարեբախտաբար, վթարի արդյունքում ոչ ոք չի տուժել: Սակայն եթե Ջոլիի բախտը չբերեր, եւ մեքենան հանդիպակաց ուղղության վրա շրջվեր, ամեն ինչ շատ ավելի վատ ավարտ կունենար: Անջելինա Ջոլին […]
Հանրահայտ “Տիտանիկ” ֆիլմի էկրանավորումից 17 տարի է անցել: Ֆիլմի դերասանները, որոնք կինոնկարից հետո առավել հանրահայտ ու սիրված դարձան, այս տարիների ընթացքում բավական փոխվել են:
Նախօրեին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի սպասասրահում Մոսկվա-Երևան չվերթին սպասող ուղևորները բավականաչափ զարմացան. Նրանց հարևանությամբ թռիչքի էր սպասում նաև ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը։ Գործարարը, ում կարողությունը միլիարդներով է հաշվարկվում և ում անունը ամեն տարի հայտնվում է «Forbes»-ում, նախընտրում է ճամփորդել ինչպես բոլոր մահկանացուները. օդանավակայան մտնել ոչ VIP սրահով, շրջապատված չլինել բազմաթիվ թիկնապահներով և հերթ կանգնելով օգտվել ամենասովորական […]
Ռեալիթի-շոուների 34-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը այլ հանրահայտ աստղերի հետ միասին Նյու-Յորքում մասնակցել է Variety հանդեսի երեկույթին: Բարեգործական այս երեկույթին Քիմը ներկայացել է սպիտակ զգեստով` անմոռուկը կրծքին:
Մոսկվայում անհայտ անձինք հարձակվել ու դաժան ծեծի են ենթարկել հայտնի դերասան Վալերի Գարկալինին, հայտնում է Газета.Ru-ն: Նախնական տեղեկություններով` դերասանին ծեծի են ենթարկել իր տան շենքի շքամուտքում: Մանրամասները ճշտվում են:
«Նոր ալիք-2015» երգի մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի երգիչ, «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Գրիգոր Կյոկչյանը: Այս մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում: «Բա չիմացաք….Կիրակի օրով ուզում եմ Ձեզ հետ կիսել իմ ուրախությունը…Այս տարի ՆՈՐ ԱԼԻՔ մրցույթում Հայաստանը ներկայացնելու եմ հենց ես»:
Հանրահայտ երգչուհի Շերը /Շերիլին Սարգսյան/ Թվիթերի իր էջում խոսել է 1993 թվականին Հայաստան կատարած իր այցի մասին եւ լուսանկարներ է հրապարակել: «22 տարի առաջ ես օգնություն հասցրի Հայաստան: Այդ ուղևորությունը դեռ կենդանի է իմ մեջ: Ես երբեք չեմ տեսել նման տառապանք ու նման արժանապատվություն: Այնքան հպարտ եմ»,- գրել է երգչուհին:
Այս վերջին բուռն իրադարձություններից հետո վերջապես զգում եմ Հայաստանում այն դրական և միասնական սիրո շունչը, որն ինձ միշտ պակասում էր այնտեղ : Հուսով եմ՝ այսուհետ շատ բան կփոխվի մեր երկրում: Շատ կցանկանաի, որ այդ զգացմունքը ոչ թե անցողիկ լիներ, այլ յուրաքանչյուրի համար ներքին աշխարհի հիմք , քանզի միայն այդ հիմքը կտա մեր սերնդին այն ուժը, […]



























