03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԴԵՄՔԵՐ

Սիրուշոյի համեստությունը

Ադրբեջանական կայքերից մեկը թարգմանաբար արտատպել է հայկական մամուլում հայտնված տեղեկությունը այն մասին, որ  Սիրուշոյին  ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն տրամադրել: Երգչուհին ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Սովոր եմ իմ մասին ապատեղեկատվություն լսել և վաղուց ուշադրություն չեմ դարձնում և չեմ անդրադառնում, ինչպես չէի անդրադարձել այս դեպքում ևս: Բայց այնուամենայնիվ` ուզում եմ շնորհավորել հայ լրագրողին իր խեղաթյուրված ինֆորմացիան Հայաստանի սահմաններից դուրս հասցնելու […]

Ով կհաղթի «Եվրատեսիլ 2015»-ին. բուքմեյքերների կանխատեսումները

Օրեր անց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի կունենա «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթը, եւ բուքմեյքերներն արդեն սկսել են կանխատեսումները: Այսպիսով, բուքմեյքերների կարծիքով` հաղթողի հիմնական հավակնորդը Շվեյցարիայի ներկայացուցիչ Մոնս Զելմերլեւն է:Երկրորդ ամենահավանական թեկնածուն հաղթանակի Եվրատեսիլին առաջին անգամ մասնակցող Ավստրալիայի ներկայացուցիչ Գայ Սեբաստյանն է: Հատկանշական է, որ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը բուքմեյքերների կողմից իբրեւ հաղթողի հավակնորդ չի դիտարկվում:

Երգչուհի Ժասմինի ամուսնուն ձերբակալել են

Մոլդովայում ձերբակալվել է ռուս հայտնի երգչուհի Ժասմինի ամուսինը` 28-ամյա Իլան Շորը, գրում է Super.ru-ն: Երիտասարդ գործարարը մեղադրվում է Banca de Economii ընկերությունից մեկ միլիարդ դոլար հափշտակելու մեջ։ Ըստ պատգամավոր Յուրի Կիրինչուկի՝ իրավապահ մարմինները մտադիր են նաեւ ձերբակալել նրա ընկերներին, ովքեր ամեն կերպ փորձում են օգնել նրան ու կոծկել կատարվածը։ Պատգամավորը նաեւ նշել է, որ Իլանը […]

Աստղերը շլացրել են իրենց շքեղ զգեստներով /ֆոտոշարք/

Երեկ Նյու Յորքում կայացել է Met Gala կոստյումների ինստիտուտի պարահանդեսը: Հանրահայտ աստղերը ներկայացել են երեկույթին` մեկը մյուսից ավելի շքեղ զգեստներով: Յուրօրինակ զգեստներով աչքի են ընկել Բեյոնսեն, Քիմ Քարդաշյանը, Ջենիֆեր Լոպեսը, Լեդի Գագան, Ամալ Քլունին, Իրինա Շեյքը, Ռիհաննան եւ այլոք:

Անդրեն նորություն ունի /վիդեո/

Անդրեի նոր` “Սիրո պայքար” տեսահոլովակն արդեն հասանելի է եթերում և համացանցում:  Երգի հեղինակներ` Ավետ Բարսեղյան և Նիկ Էգիբյան: Սցենարի հեղինակներ` Ավետ Բարսեղյան և GB-Production: Ռեժիսոր` Նիկ Էգիբյան: Դիզայներ` Ֆաինա Հարությունյան: Դիմահարդար` Գայանե Մելիքյան: Վարսահարդար` Սուսաննա Խաչատրյան: Քասթինգի հաղթող (հերոսուհի)` Էլիզա Գեղամյան: Պրոդյուսեր` Անուշ Հովնանյան

Հայտնի է Բրիտանիայի նորածին արքայադստեր անունը

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամի եւ դքսուհի Քեյթ Միդլթոնի նորածին դստերն անվանել են Շառլոտա Եղիսաբեթ Դիանա: Փոքրիկին պաշտոնապես կանվանեն Նորին մեծություն Քեմբրիջի արքայադուստ Շառլոտ: Փոքրիկի երեք անուններն էլ կարեւոր պատմություն ունեն, Շառլոտան Չարլզ անվան կանացի տարբերակն է` պապիկի պատվին, Եղիսաբեթ` թագուհու պատվին եւ Դիանա` հանգուցյալ տատիկի` արքայադուստր Դիանայի պատվին:

Քիմ Քարդաշյանն ու Շերը խոսել են Հայաստանից /ֆոտո/

Ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը Ֆեյսբուքի իր էջում մի քանի լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում նա հանրահայտ հայազգի երգչուհի Շերի հետ /Շերիլին Սարգսյան/ է: «Ահա այս գեղեցկությունը, այս կուռքը։ Անչափ երջանիկ եմ, որ հանդիպել եմ նրան: Մենք խոսել ենք մեր հիանալի հայկական ճանապարհորդությունների մասին: Ինչպես նաև Բոբ Մեքիի զգեստից, որը նա հագել է 1974 թվականի Met […]

Նապոլեոնի մոտ կովկասյան արմատներ են հայտնաբերվել

Ֆրանսիացի գենետիկ Ժերար Լյուկոտը Նապոլեոն Բոնապարտի մոտ կովկասյան արմատներ է հայտնաբերել` հետազոտելով  կայսեր եւ Բոնապարտների ցեղի այժմյան ներկայացուցչի ԴՆԹ-ն: Այս մասին հայտնում է “Figaro” պարբերականը:  Գենետիկը, որն իրեն մոլեկուլային անթրոպոլոգիայի հիմնադիրն է համարում, արդեն 3 տարի աշխատում է կայսեր ԴՆԹ-ի վրա: Ինչպես նշել է հրատարակչությունը, ԴՆԹ-ի ավելի մանրամասն ուսումնասիրության դեպքում գիտնականները կարող են նաեւ պարզել Նապոլեոնի մահվան […]

« … պարոն Շուշան Պետրոսյան, մի հատ կարա՞նք»

Զանգակատուն գյուղի բնակիչներից մեկը ՀՀ վաստակավոր երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին տեսնելով` ակնհայտորեն շփոթվել է և նրան դիմել հետևյալ կերպ. «… պարոն Շուշան Պետրոսյան միհատ կարա՞նք մենք ( մենակ էր) հետդ նկարվե՞նք»: Գրառումն ու լուսանկարը իր ֆեյսբուքյան հանրագրում հրապարակել է Շուշան Պետրոսյանը

«Ես իմ աշխատավարձով ապրող մարդ եմ, ոչ խոշոր բիզնես եմ անում, ոչ էլ»

«Ներքաղաքական կյանքը կամաց-կամաց «կթեժանա» ապրիլի 24-ից հետո, բայց դա «ապրիլի 24-ի հետ կապ չունի, իհարկե, «կթեժանա»»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանը: Հարցին, թե արդյոք քաղաքականության ակտիվությանը կնպաստեն սահմանադրական բարեփոխումները, նա պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ինչ բարեփոխումներ են դրանք: Չի հետաքրքրում ինձ դա, որովհետև ինձ ոչ լավ կլինի դրանից, ոչ վատ: Ես իմ աշխատավարձով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի