26 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԴԵՄՔԵՐ

Ամենահարուստ մարդու արձանը տեղադրել են թանգարանում /Տեսանյութ/

Մադամ Թյուսոյի թանգարանը Նյու Յորքում ներկայացրել է աշխարհի ամենահարուստ մարդու՝ SpaceX-ի եւ Tesla-ի գլխավոր տնօրեն  Իլոն Մասկի նոր մոմե արձանը, որին հավերժացրել են ֆիրմային կապույտ ջինսով, սպիտակ վերնաշապիկով և մուգ կապույտ պիջակով, թանգարանի նոր պատկերասրահի շրջանակում՝ The Space Room-ում: «Իլոն Մասկը ընդմիշտ փոխել է տիեզերական հետազոտությունների եւ տեխնոլոգիաների լանդշաֆտը, ուստի լիովին տեղին է, որ նա […]

Հրաժարվել է 5 միլիարդից /Տեսանյութ/

The Economic Times-ի փոխանցմամբ՝ մալայզիացի միլիարդատեր Անանդա Կրիշնանի միակ որդին՝ Աջահն Սիրիպանյոն, հրաժարվել է 5 միլիարդ դոլար արժողությամբ կայսրություն ունենալու իր հնարավորությունից՝ վանական կյանքին իրեն նվիրելու համար։ Անանդա Կրիշնանը՝ Մալայզիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, ունի բիզնես կայսրություն, որը ներառում է հեռահաղորդակցություն, արբանյակներ, նավթ, անշարժ գույք և լրատվամիջոցներ: Աջահն Սիրիպանյոն 18 տարեկանում իր կյանքը  փոխող որոշում կայացրեց […]

Նապոլեոնի ատրճանակները աճուրդում վաճառվել են 1.69 մլն եվրոյով /Տեսանյութ/

Ֆրանսիական կայսր Նապոլեոն Բոնապարտին պատկանող երկու ատրճանակներ աճուրդում վաճառվել են 1.69 միլիոն եվրոյով: Հատկանշական է, որ դրանցից մեկով նախկին կայսրը 1814 թվականի ապրիլի 12-ի գիշերը  իր բանակի պարտությունից հետո փորձել է ինքնասպան լինել, սակայն նրա ավագ սպա Արման դը Կոլենկուրը հանել է վառոդը զենքից՝ ձախողելով նրա օգտագործումը: Նապոլեոնը կրակելու փոխարեն թույն  է խմել, բայց ողջ […]

Քիմ Քարդաշյանը ցանկանում է փաստաբան դառնալ /Տեսանյութ/

In Touch-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանը սովորում է օրուգիշեր՝ նախատեսելով արմատապես փոխել իր ներկայիս ոճը: «Քիմի իսկական իրավաբան դառնալու տենչն ու ձգտումն ավելի են խորանում, եւ նա նախատեսում է քննություն հանձնել փետրվարին՝ փաստաբան դառնալու համար։ Նա պետք է մեծ աշխատանք կատարի պատրաստվելու համար, եւ նա գիտի, որ քննությունը հանձնելու շանսերը առաջին անգամից այնքան էլ մեծ չեն, բայց […]

«Հարրի Փոթեր»-ի հեղինակը ընթերցողի դատին կհանձնի նոր գրքեր /Տեսանյութ/

Բազմահատոր մանկական-ֆանտաստիկ վեպերի հեղինակը ցանկանում է  հրատարակել նոր գրքեր։ Հիշեցնենք, որ կախարդ պատանու մասին բեսթսելերները հրատարակվել են 400 միլիոն օրինակով եւ թարգմանվել 65 լեզուներով։ Գրող Ջոան Ռոուլինգը The Times-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ նախատեսում է գրել ևս վեց ստեղծագործություն։ Ռոուլինգը մանրամասնել է, որ մտքում ունի վեց գրքի գաղափար: Գրողն այժմ աշխատում է մասնավոր դետեկտիվ […]

Ինչ ռոմանտիկ նվեր է տվել կնոջը Facebook-ի հիմնադիրը /Տեսանյութ/

Մարկ Ցուկերբերգն իր կնոջը՝ Պրիսցիլա Չանին ռոմանտիկ նվեր է մատուցել՝ ընկերոջ՝ T-Pain-ի աջակցությամբ: Facebook-ի հիմնադիրը նրան երգ է նվիրել, որը լսել են, երբ ինքն ու Պրիսցիլան առաջին անգամ հանդիպել են  քոլեջի երեկույթի ժամանակ: «Այդ իսկ պատճառով մենք այն լսում ենք ամեն տարի մեր տարեդարձին»,- գրել է նա։ Instagram-ում նա լուսանկար է հրապարակել՝ բացատրելով, որ համագործակցել […]

Թրամփին կոչել են «երկրորդ Ջորջ Վաշինգտոն» /Տեսանյութ/

Սիլվեստր Ստալոնեն Դոնալդ Թրամփին անվանել է «երկրորդ Ջորջ Վաշինգտոն»։ Ստալոնեն Մար-ա-Լագոյում մասնակցել է նորընտիր նախագահի միջոցառմանը: «Մենք իսկապես առասպելական կերպարի ներկայությունն ենք վայելում: «Աշխարհում ոչ ոք չէր կարող անել այն, ինչ նա արեց: Այնպես որ, ես հիացած եմ: Երբ Ջորջ Վաշինգտոնը պաշտպանում էր իր երկիրը, նա չէր պատկերացնում, որ պատրաստվում է փոխել աշխարհը: Որովհետեւ առանց […]

Լեգենդար երաժիշտը մահացել է /Տեսանյութ/

91-ամյա Քուինսի Ջոնսը մահացել է  նոյեմբերի 3-ին, Լոս Անջելեսի իր տանը, ընտանիքի շրջապատում։ Նա դերասան-երաժիշտ Քուինսի Բրաունի կնքահայրն է, որին անվանակոչել են մեծ երաժշտի պատվին։ Հատկանշական է, որ Ջոնսը 28 հաղթանակներով երկրորդն է Գրեմիի բոլոր ժամանակների պարգեւների քանակով, նա հաղթող է ճանաչվել ռեկորդային՝ 80 անգամ 1961 թվականից ի վեր։ Քուինսի Ջոնսը երեք անգամ պարգեւատրվել է […]

Մարգո Ռոբին ունեցել է առաջնեկին /Տեսանյութ/

34-ամյա Barbie-ի դերասանուհին տղա երեխա է լույս աշխարհ բերել: Հիշեցնենք, որ Ռոբին և  Թոմ Աքերլին առաջին անգամ հանդիպել են 2013 թվականին  Երկրորդ համաշխարհային պատերազմի «Սյուիտ Ֆրանսեզ» դրամայի նկարահանման հրապարակում, որտեղ նա ռեժիսորի օգնականն էր, իսկ Մարգոն խաղում էր Սելին Ժոզեֆի դերը։ Նրանք ամուսնացել են 2016 թվականի դեկտեմբերին Ավստրալիայի Բայրոն Բեյ քաղաքում: Մանրամասները՝ կից տեսանյութում:  

Ինչպես է անցել Քարդաշյանի ծնունդը /Տեսանյութ/

Քիմ Քարդաշյանը նշել է իր 44-ամյակը: Իր ծննդյան խնջույքին Քիմը համարձակ կերպարով է հանդես եկել․ նեղ, մարմնագույն զգեստ, որն ընդգծում էր նրա փարթամ կազմվածքի բոլոր առավելությունները։ Նա նշել է, որ սիրում է, երբ ընկերներն իրեն անակնկալ են մատուցում տոնական ընթրիքի տեսքով: Մանրամասները՝ կից տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի