21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լեգենդար երաժիշտը մահացել է /Տեսանյութ/

91-ամյա Քուինսի Ջոնսը մահացել է  նոյեմբերի 3-ին, Լոս Անջելեսի իր տանը, ընտանիքի շրջապատում։

Նա դերասան-երաժիշտ Քուինսի Բրաունի կնքահայրն է, որին անվանակոչել են մեծ երաժշտի պատվին։

Հատկանշական է, որ Ջոնսը 28 հաղթանակներով երկրորդն է Գրեմիի բոլոր ժամանակների պարգեւների քանակով, նա հաղթող է ճանաչվել ռեկորդային՝ 80 անգամ 1961 թվականից ի վեր։

Քուինսի Ջոնսը երեք անգամ պարգեւատրվել է Գրեմիով «Տարվա պրոդյուսեր» անվանակարգում եւ ստացել Գրեմիի երկու մրցանակ ալբոմի եւ տարվա երգի համար։

Որպես պրոդյուսեր եւ գործիքավորող Ջոնսը մասամբ կանգնած է մի քանի երաժշտական հսկաների հետեւում, ներառյալ Ֆրենկ Սինատրան, Մայքլ Ջեքսոնը, Փոլ Սայմոնը, Արետա Ֆրանկլինը եւ այլք։

Նա Ջեքսոնի 1982թ.  կուլտային կլասիկայի՝ «Beat It»-ի պրոդյուսերն է։ Ջոնսը ոչ միայն հիթի պրոդյուսերն է, այլեւ ներգրավել է վիրտուոզ Էդի Վան Հալենին՝ տրեկում կիթառի լեգենդար սոլոն կատարելու համար։

Ջոնսի 1974թ. Body Heat ալբոմը հասել է վեցերորդ դիրքին Billboard 200 չարթում։

Նա թողարկել է 13 երգ, որոնք մտել են Hot 100, եւ մի շարք ալբոմներ, որոնք մտել են Top 20։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ