02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԴԵՄՔԵՐ

Մահացել է Օլեգ Պոպովը /վիդեո/

Սրտի կանգից մահացել է լեգենդար կրկեսային արտիստ, ծաղրածու Օլեգ Պոպովը։ Նա մահացել է Ռոնի-Ռոստովում՝ համերգների ժամանակ։ «Արեւային ծաղրածուն» ինչպես նրան անվանում էին, ծնվել էր 1930-ի հուլիսի 31-ին։ 1990-ից սկսած՝ նա ապրում էր Գերմանիայում, սակայն հաճախ հյուրախաղերով լինում էր Ռուսաստանում։

Մխիթարյանն ու իր ակումբակիցները մանկական հիմնադրամին նվիրաբերել են 215 հազար ֆունտ

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ու մարզիչները  մասնակցել են ՅՈւՆԻՍԵՖ-ի ակումբային հիմնադրամի ավանդական երեկոյին եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին փոխանցել են 215 հազար ֆունտ ստերլինգ, հաղորդում է dailymail-ը: Երեկոյին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նվիրաբերել է 14 հազար ֆունտ եւ 16 հազար ֆունտ արժեքով ժամացույցը: 2000 թվականից անցկացվող այս […]

40 միլիոնանոց հարսի շոր ու այլ ճոխություններ․ հերթական շքեղ հարսանիքը /ֆոտոշարք/

Մոսկվայում հերթական շքեղ հարսանիքն է տեղի ունեցել։ Շաբաթ օրն իր դստերն է ամուսնացրել ազգությամբ տաջիկ գործարար Իլխոմ Շոկիրովը։ Հարսանիքը տեղի է ունեցելՄոսկվայի հեղինակավոր Radisson Royal հյուրանոցում։ Նորապսակների՝ Մադինայի եւ Սադորի մասին շատ բան հայտնի չէ։ Հարսանիքին 900 հյուր է ներկա եղել, սրահն ամբողջովին զարդարված է եղել բնական ծաղիկներով։ Հարսանիքի հյուրերին ամենից շատ տպավորել է Մադինայի շքեղ հարսանեկան […]

Հարսանիքը չեղարկվել է․ Մրայա Քերին դավաճանել է նշանածին /ֆոտո/

Ինչպես օրերս հայտնի դարձավ, միլիարդատեր Ջեյմս Փարքերը բաժանվել է երգչուհի Մրայա Քերիից, ում հետ պատրաստվում էր ամուսնանալ մյուս տարվա գարնանը։ Այժմ լուրեր են տարածվել, որ զույգի բաժանման պատճառը երգչուհու դավաճանությունն է։ Քերին, ինչպես պարզվել է, նշանածին դավաճանել է իր պարողներից մեկի՝ Բրայան Տանակի հետ, հայտնում է Daily Mail-ը։ Ընդ որում, վերջին շրջանում երգչուհուն բավական հաճախ են […]

Երկրպագուհին քաշել, բեմից ցած է գցել Բասկովին /վիդեո/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը ցած ընկնում բեմից։ Դեպքը տեղի է ունեցել Վիլնյուսում՝ երգչի մենահամերգի ժամանակ։ Բասկովը անզգուշաբար մոտեցել է բեմի եզրին, երկրպագուհին էլ, օգտվելով առիթից, քաշել է նրան, սակայն երգիչը կորցրել է հավասարակշռությունն ու ցած ընկել բեմից։ երգչի թիկնապահներն անմիջապես օգնել են նրան, ու Բասկովն […]

Ինչպիսին էր Քիմ Քարդաշյանը՝ նախքան պլաստիկ վիրահատությունները /ֆոտո/

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քենդալ Ջենները, հրապարակել է իր եւ քույրերի արխիվային լուսանկարներից մեկը։ Լուսանկարում դժվար է ճանաչել Քիմին, քանի որ վերջինը այստեղ դեռ պլաստիկ վիրահատությունների չի ենթարկվել, բնական տեսք ունի։

Հոլիվուդի Փառքի պուրակում Շառլ Ազնավուրի աստղն է տեղադրվել /ֆոտո/

Հոլիվուդի Փառքի պուրակում բացվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվո աստղը: Daily Mail-ի տեղեկացմամբ արարողությունը տեղի է ունեցել երեկ, նրան պատվել են Հոլիվուդյան աստղով, որը ներկայացվել է Կալիֆորնիայի հայերի կողմից: Բրիտանական պարբերականը նշել է, որ  Ազնավուրը 20-րդ դարի ամենահայտնի երաժիշտներից մեկն է, ով շարունակում է ակտիվ մնալ 92 տարեկանում: Պարբերականն Ազնավուրին «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա»է անվանել: «Ես տարիներ […]

Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Հյու Լորիի աստղը /ֆոտո/

Բրիտանացի հանրահայտ դերասան Հյու Լորին, ով հատկապես հայտնի է «Դոկտոր Հաուս» սերիալի իր գլխավոր դերով,անվանական աստղ Է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: Լորին նշել է, որ աշխարհն անարդար է․ «Պետք Է խոստովանեմ, որ իմ կյանքի բոլոր 57 տարիներին բախտս անասելի բերել Է, այն աստիճան, որ ես ամեն օր սպասում եմ, որ գլխիս դաշնամուր Է ընկնելու՝ պարզապես, որպեսզի […]

Քիմ Քարդաշյանը հարձակումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ /ֆոտո/

Գրեթե մեկ ամիս է՝ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շատ համեստ կենսակերպ է վարում։ Նա բարդ հոգեբանական իրավիճակում է այն բանից հետո, երբ Փարիզում հանցագործները ներխուժել էին նրա հյուրանոցահամար ու թալանել Քիմին։ Այժմ, հարձակումից հետո առաջին անգամ Քիմը ներկայացել է հանրությանը, սակայն նրա տեսքը մտահոգել է երկրպագուներին։ Քիմը նիհարած է, ընկճված ու առանց դիմահարդարման։ Քիմը ոտաբոբիկ […]

Ես հայերի հետ ընկերություն արել եմ, անում եմ ու շարունակելու եմ․ Սոսոն` ադրբեջանցիներին

Ադրբեջանի ժողովրդական արտիստ, դրամատուրգ Ռամիզ Ֆատալիեւը բաց նամակ էր գրել հայտնի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլլին՝ պահանջելով չեղարկել նրա համերգը, որը պլանավորված է անցկացնել Բաքվում։ Դրամատուրգը նշել էր, որ Պավլիաշվիլին համերգներով եղել է Հայաստանում եւ Ղարաբաղում, այդ պատճառով չպետք է Բաքու գնա։ Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանը Ղարաբաղ այցելելու համար Պավլիաշվիլլին «սեւ ցուցակ» էր գցել, սակայն ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի