02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԴԵՄՔԵՐ

Երգչուհի Պելագեան մայրիկ է դարձել /ֆոտո/

Ռուս հայտնի երգչուհի, «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամ Պելագեան մայրիկ է դարձել։ 30-ամյա երգչուհին ու նրա ամուսինը՝ հոկեյիստ Իվան Տելեգինը, դուստր են ունեցել։ Երեխան, որոշ տվյալներով, ծնվել է դեռ մեկ ամիս առաջ, սակայն ծնողները այդ փաստը թաքցնում էին։ Հարկ է նշել, որ նախքան Պելագեայի հետ ամուսնանալը՝ Տելեգինը կին եւ նորածին որդի ուներ, որոնցից հեռացավ՝ հանուն երգչուհու։

Իրինա Շեյքը հղի է

Հանրահայտ ռուս մոդել Իրինա Շեյքը հղի է։ 30-ամյա մոդելը գտնվում է հղիության 4-րդ ամսում։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել Շեյքի հղիության մասին, սակայն պաշտոնապես այս լուրն այդպես էլ չհաստատվեց։ Եւ ահա երեկ՝ Victoria’s Secret-ի հերթական շքեղ շոուի ժամանակ, Շեյքը պոդիում դուրս եկավ, եւ նրա հղիության փաստը ակնհայտ էր։ Նշենք, որ Շեյքը հանդիպում է դերասան Բրեդլի Կուպերի […]

Հարեւանների միջեւ թող միշտ լավ ճանապարհներ լինեն, ոչ թե խրամատներ․ Պավլիաշվիլիի ուղերձը Բաքվից /վիդեո/

Նախօրեին Բաքվում տեղի է ունեցել երգիչ Սոսո Պավլիաշվիլիի համերգը, որը դեռ տեղի չունեցած՝ բավական լուրջ քննարկումների առիթ դարձավ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ժողովրդական արտիստ, դրամատուրգ Ռամիզ Ֆատալիեւը բաց նամակ էր գրել հայտնի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլլին՝ պահանջելով չեղարկել նրա համերգը, որը պլանավորված է անցկացնել Բաքվում։ Դրամատուրգը նշել էր, որ Պավլիաշվիլին համերգներով եղել է Հայաստանում եւ Ղարաբաղում, այդ […]

Ծանր ամուսնալուծություն․ Անջելինա Ջոլին 35 կգ է կշռում

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին ծանր է տանում Բրեդ Փիթի հետ ամուսնալուծությունը։ Սթրեսի հետեւանքով դերասանուհին այնքան է նիհարել, որ հազիվ 35 կգ է կշռում։  Radar Online-ը գրում է, որ Ջոլին այնքան է նիհարել, որ «ձեռքներն ասես ատամի չոփեր լինեն»։ Մտերիմները խիստ անհանգստացած են նրա առողջության համար։

Քադիրովը մեկնաբանել է Գալուստյանի՝ իրեն նմանակելը /վիդեո/

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովն անդրադարձել է հումորիստ Միխայիլ Գալուստյանի՝ իրեն նմանակելուն։ Հիշեցնենք, որ Ուրախների եւ հնարամիտների ակումբի 55-ամյակին նվիրված մրցաշարի ժամանակ հումորիստ Միխայիլ Գալուստյանը նմանակեց Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովին։ Ինստագրամի իր էջում Քադիրովտը գրել է, որ Գալուստյանի ելույթը շատ լավն էր, եւ ինքը «սրտանց ծիծաղել է» դրա վրա։ Նա խոստովանել է, որ ինքը Գալուստյանի հետ փորձեր […]

Գալուստյանը նմանակել է Քադիրովին․ երկրպագուներն անհանգստացած են /վիդեո/

Ուրախների եւ հնարամիտների ակումբի 55-ամյակին նվիրված մրցաշարի ժամանակ հումորիստ Միխայիլ Գալուստյանը նմանակեց Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովին։ Երկրպագուները, ներկաները անչափ հավանել էին համարը, անգամ դահլիճում նստած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չկարողացավ զսպել ծիծաղը։ Բայց ահա Գալուստյանի երկրպագուներն անհանգստացած են նրա համար։ Սոցկայքերում նրանք գրել են, որ Քադիրովը կարող է վնասել Գալուստյանին՝ նմանակման համար։

Ամուսնացա, բաժանվեցի, երջանիկ եմ․ այդ ո՞ւմ նկատի ունեիք․ Պուտին /վիդեո/

Ուրախների եւ հնարամիտների ակումբը 55 տարեկան է։ Հոբելյանին նվիրված խաղին ներկա է եղել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու շնորհավորական խոսք ասել՝ նաեւ կատակելով։ Հիշեցնենք նաեւ, որ խաղին հաղթանակ տարած թիմերից մեկը Հայաստանը ներկայացնող «Նոր հայեր» թիմն էր։

Սերն անցնում է․ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն այլեւս միասին չեն ապրում

Վերջին օրերին լուրեր են տարածվել, որ Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ամուսնական կյանքն այնքան էլ հարթ չէ։ Իրավիճակն այնքան է բարդացել, որ Քանյեն նախօրեին հայնվել էր հիվանդանոցում՝ լուրջ սթրեսսի հետեւանքով։ Այժմ, ինչպես պնդում է ընտանիքի մտերիմներից մեկը, Քիմը վերցրել է երեխաներին ու հեռացել տանից, նա ապրում է մոր՝ Քրիս Ջենների տանը։ Քիմը, աղբյուրի խոսքով, հույս […]

Պոլինա Գագարինան հղի է /ֆոտո/

Հայտնի երգչուհի Պոլինա Գագարինայի ընտանիքում համալրում է սպասվում, 29-ամյա երգչուհին հղի է։ Գագարինան եւ նրա ամուսինը՝ լուսանկարիչ Դմիտրի Իսխակովը, մեկ որդի ունեն։ Գագարինայի հղիությունը դեռ նոր է՝ 3 ամիս, բայց նա արդեն պատրաստվում է թեթեւացնել իր աշխատանքային գրաֆիկը՝ երեխային չվնասելու համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի