10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Քիմ Քարդաշյանի խորթ քրոջ թանկագին մեքենան նվիրել է թուրք գործարարը

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի խորթ քույրը՝ Քենդալ Ջեները նոյեմբերի 3-ին՝  ծննդյան 21-րդ տարեդարձի կապակցությամբ թանկարժեք Rolls-Royce  մեքենա էր նվեր ստացել:

Թուրքական «Ogunhaber» լրատվական կայքը հայտնում է, որ նվերի հեղինակը ոչ թե արաբ շեյխ է, ինչպես կարծում էին արևմտյան լրատվամիջոցները, այլ՝ թուրք գործարար Սայգըն Յալչընը: Կայքը հայտնում է, որ Գերմանիայում ծնված և Դուբայում ապրող Սայգըն Յալչընը «Sukar.com» առևտրային ցանցի հիմնադիրն է և «Jabbar Internet & Souq.com Group» օնլայն առևտրային ընկերության գործընկերը:

Նշվում է, որ հայտնի «Fortune» գործարար ամսագիրը Յալչընին ընդգրկել է մինչև 40 տարեկան ամենահարուստ անձանց ցանկում՝ 33-րդ  հորիզոնականում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ