07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

LIFE NEWS …

Ամենաբարձրահասակ կինը եւ ամենացածրահասակ տղամարդը հանդիպել են /ֆոտո//վիդեո/

Աշխարհի ամենաբարձրահասակ կինը եւ ամենացածրահասակ տղամարդը հանդիպել են միմյանց Լոնդոնում: Կնոջ ոտքերը 2 անգամ ավելի երկար են, քան տղամարդու հասակն ամբողջությամբ: Չնայած տղամարդու հասակին եւ այն փաստին, որ նրան բոլորը վերաբերվում են որպես երեխայի, նա միջին հասակի ընկերուհի ունի: http://youtu.be/B0UchKNVTvE

Մանեկենի փոխարեն 75 տարի դիակ է դրված եղել /վիդեո/

La Pascualita-ն հարսանեկան մանեկեն է, որն արդեն 75 տարի  “բնակվում է” Մեքսիկայի Չիհուահուա քաղաքի խանութներից մեկի ցուցափեղկում: Սա բավակաին երկար ժամկետ է մանեկենի համար, սակայն այն տարօրինակ պատմություն ունի: Քաղաքի լեգենդի համաձայն` La Pascualita-ն խանութի նախորդ սեփականատիրոջ դստեր “հիասքանչ պահպանված” դիակն է: Երկար տարիների ընթացքում այս պատմությունն ապահովել է այցելուների մեծ հոսք դեպի Մեքսիկա: Հարավային […]

Այվազովսկու կտավը աճուրդում` ռեկորդային գնով

Հովհաննես Այվազովսկու ‘Կոստանդնուպոլսի եւ Բոսֆորի նեղուցի տեսքը’ կտավը, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով: Sotheby’s-ի փոչագետները այն գնահատել էին 1.2-1.8 մլն ֆունտ ստերլինգ, բայց այն վաճառվեց 3.2 մլն-ով (5.2 մլն ԱՄՆ դոլլար): Կտավի սեփականատերը հայտնի չէ, այն գնել է հեռախոսազանգի միջոցով:

Գառնուկը ձկան յու՞ղ է արտադրում

Բրիտանական The Daily Telegraph-ի տվյալներով ճապոնացի գիտնականները գառ են կլոնավորել: Ճապոնիայի լաբորատորիաներից մեկում մարտի 26-ին լույս աշխարհ է եկել ՊԵն-պեն անունով գառնուկը: Գիտնականներն օգտագործել են հատուկ տեսակի որդ, որից յուղ պարունակող գեն են ներարկել գառանը եւ դրանից հետո գառնումը սկսել է յուղ արտադրել: Այս տեսակի ագռան միսը, ըստ գիտնականների, բավականին օգտակար կլինի մարդկանց համար:

Յուլյա Տիմոշենկոյին ծեծել են գաղութում

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ստացել է մարմնական վնասվածքներ: Այս ամսին հավաստել է նաեւ գերագույն ռադայի մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Նինա Կարպաչովան: Այս մասին տեղեկություններ են ահղորդում ուկրաինական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիմոշենկոն հայտնել էր, որ ապրիլի 20-ին Կաչանովյան գաղութից, որտեղ նա պատիժ է կրում, բռնի տարել են ‘Ուկրզալիզնիցի’ հիվանդանոց: Վերջինիս խոսքերով` հիվանդանոցի ճանապարհին […]

“People”-ը կազմել է մոլորակի ամենագեղեցիկ կանանց ցանկը /ֆոտո/

“People” ամսագիրը կազմել է մոլորակի ամենագեղեցիկ կանանց ավանդական ամենամյա ցանկը: 2012-ին ցանկը գլխավորում է երգչուհի Բեյոնսե Նոուլզը: Ցանկում 178 կանանց անուններ են` դերասանուհիների, երգչուհիների, մոդելների եւ շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչների: “People”-ն առանձնացրել է հատկապես Բեյոնսեի` բեմի վրայի պահվածքը, հագնվելու ոճը եւ մայրիկի պարտականությունները հրաշալի կերպով կատարելը: Ամսագրի ցանկում են հայտնվել նաեւ Սոֆիա Վերգարան, Շարլիզ Թերոնը, Լիլի Քոլինզը, […]

Լեգենդար դերասանը 72-ամյակի օրը զրկվում էր աչքից /վիդեո/

Հոլիվուդյան գերաստղ Ալ Պաչինոն իր ծննդյան օրը քիչ էր մնում կորցներ աչքը` Լոս Անջելեսի փողոցներում նոր ֆիլմի համար փոխհրաձգության կադրեր նկարահանելու ժամանակ: Ալ Պաչինոն եւ “Stand Up Guys” ֆիլմում նրա խաղընկեր Քրիստոֆեր Ուոքենը փոխհրաձգության տեսարանում են նկարահանվելիս եղել, երբ հանկարծ դերասանն սկսել է շլանալ եւ դադարեցրել նկարահանումը: Ամենայն հավանականությամբ, դերասանի աչքի մեջ փամփուշտի բեկորներ են […]

Քարդաշյանը կոչ է անում աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայտնի հայուհի Քիմ Քարդաշյանը “Twitter”-ի իր միկրոբլոգում կոչ է արել բոլորին հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղսապանության զոհերի հիշատակին: “Եկեք այսօր հավաքվենք եւ բոլորով հիշենք 1915-ի ապրիլի 24-ին զոհված 1,5 մլն հայերին, ովքեր սպանվել են 1915-ի ապրիլի 24-ին,”-գրել է Քիմը: Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը Քիմին անձամբ հրավիրել էր մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպված […]

Մոտոցիկլավար մերկ կնոջը տուգանել են /վիդեո/

Ռումինիայի ճանապարհային ոստիկանությունը նկատողություն է արել մի կնոջ, ով առանց սաղավարտի մոտոցիկլ է վարել: Ընդ որում, մոտոցիկլ վարող կինը ոչ միայն առանց սաղավարտի է եղել, այլ ընդհանրապես առանց հագուստի: Կինը ոչ թե ղեկին է եղել, այլ ետեւի նստատեղին: Թե ինչու է նա մերկ եղել, հայտնի չէ: Ոստիկանը, ով տուգանել է մերկ կնոջը, հայտնել է, որ […]

Կորեացի ծովակալի որդին պատմել է Պուտինի դստեր մասին ճշմարտությունը

Հարավկորեացի ծովակալի որդին` Յուն Յոնգ Գուն, որին վերջին 2 տարվա ընթացքում տեղի ԶԼՄ-ները շտապում էին ամուսնացնել ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի կրտսեր դստեր` 26-ամյա  Եկատերինա Պուտինայի հետ, հերքել է առաջիկա հարսանիքի մասին լուրը եւ հայտարարել, որ իրենք վաղուց էլ չեն հանդիպում, տեղեկացնում է “NEWSru.com”-ը: Առաջին անգամ  նրանց հարսանիքի մասին լուրերը հայտնվեցին 2010-ի աշնանը, սակայն այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի