15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մանեկենի փոխարեն 75 տարի դիակ է դրված եղել /վիդեո/

La Pascualita-ն հարսանեկան մանեկեն է, որն արդեն 75 տարի  “բնակվում է” Մեքսիկայի Չիհուահուա քաղաքի խանութներից մեկի ցուցափեղկում: Սա բավակաին երկար ժամկետ է մանեկենի համար, սակայն այն տարօրինակ պատմություն ունի: Քաղաքի լեգենդի համաձայն` La Pascualita-ն խանութի նախորդ սեփականատիրոջ դստեր “հիասքանչ պահպանված” դիակն է:

Երկար տարիների ընթացքում այս պատմությունն ապահովել է այցելուների մեծ հոսք դեպի Մեքսիկա: Հարավային Ամերիկայից, ԱՄՆ-ից, Եվրոպայից մարդիկ գալիս են սեփական աչքով տեսնելու եւ համոզվելու` արդյոք դա երբեւէ իրականում ապրած մարդ է:

La Pascualita-ն առաջին անգամ խանութի ցուցափեղկին է տեղադրվել 1930-ի  մարտի 25-ին` հարսանեկան զգեստով: Արդյունքն ապշեցուցիչ է եղել: Մարդիկ չեն կարողացել աչք կտրել մանեկենից` խոշոր աչքերով, բնական մազերով եւ մաշկի բնական գույնով: Նրանք շուտով նկատել են, որ մանեկենը շատ նման է խանութի տիրոջ դստերը` Pascuala Esparza-ին: Որոշ ժամանակ անց նրանք եկել են այն եզրակացության, որ դա աղջկա բալզամապատ դիակն է: Աղջիկը մահացել էր իր հարսանիքի օրը` “Սեւ այրի” սարդի խայթոցից:

Մանեկենի հետ կապված մի շարք առասպելներ են հորինվել, սակայն դրանցից ոչ մեկը չի հաստատվել: Մանեկենի հագուստը փոխվում է շաբաթը 2 անգամ` փակ վարագույրների ետեւում:

Սակայն գիտնականները պնդում են, որ իրականում հնարավոր չէ բալզամապատ մարմինը բաց օդում պահել այդքան երկար ժամանակ եւ եթե նույնիսկ գերբնական քայլեր էլ ձեռնարկվեն, միեւնույն է, մարմնի քայքայման գործընթացը կսկսի 2 շաբաթից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ