15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լեգենդար դերասանը 72-ամյակի օրը զրկվում էր աչքից /վիդեո/

Հոլիվուդյան գերաստղ Ալ Պաչինոն իր ծննդյան օրը քիչ էր մնում կորցներ աչքը` Լոս Անջելեսի փողոցներում նոր ֆիլմի համար փոխհրաձգության կադրեր նկարահանելու ժամանակ:

Ալ Պաչինոն եւ “Stand Up Guys” ֆիլմում նրա խաղընկեր Քրիստոֆեր Ուոքենը փոխհրաձգության տեսարանում են նկարահանվելիս եղել, երբ հանկարծ դերասանն սկսել է շլանալ եւ դադարեցրել նկարահանումը: Ամենայն հավանականությամբ, դերասանի աչքի մեջ փամփուշտի բեկորներ են ընկել: Բժիշկներն արագ ժամանել են եւ ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն: Այժմ Պաչինոյի, ում 72-ամյակը լրանում է այսօր, կյանքին վտանգ չի  սպառնում:

Իտալացի ծագումով դերասան Ալ Պաչինոն ծնվել է 1940-ի ապրիլի 25-ին Նյու Յորքում: Առաջին ֆիլմը, որտեղ նա գլխավոր դեր է կատարել եւ որից էլ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան նրան նկատել է, “Խառնաշփոթ Նիդլ Փարքում” ֆիլմն է, որից հետո էլ Կոպպոլան նրան հրավիրում է խաղալու հանրահայտ “Կնքահայրը” ֆիլմում:

Պաչինոն առավելապես հայտնի է մաֆիայի մասին պատմող ֆիլմերում կատարած իր դերերով: 7 անգամ ներկայացվել է “Օսկար” մրցանակի եւ վերջապես ստացել ոսկե արձանիկը “Կնոջ բույրը” ֆիլմում կույր զինվորականի դերը խաղալու համար` “լավագույն դերասան” անվանակարգում:

Պաչինոն ամուսնացած չի եղել, սակայն մի քանի սիրավեպերի արդյունքում 3 երեխաների հայր է դարձել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ