09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

LIFE NEWS …

Որոշել է ռոմանտիկ առաջարկություն անել և հրդեհել է հյուրանոցը

Չինաստանի արևելքում, Չժենցզյան նահանգի բնակիչ Չժանը որոշել է իր ընկերուհուն ամուսնության տպավորիչ առաջարկություն անել։ Դրա փոխարեն տղան հրդեհել է հյուրանոցը, որի ինը սենյակները վնասվել են։ Չժանը հյուրանոցում համար է վարձել, նախօրոք այնտեղ սրտաձև վառվող մոմեր է բերել ու շարել և գնացել է աղջկան դիմավորելու։ Երբ զույգը մոտեցել է հյուրանոցին՝ համարն արդեն վառվելիս է եղել։ Պատճառը […]

Տիմատին բաժանվել է

Համացանցում ակտիվորեն քննարկում են Ռեփեր Տիմատիի և նրա ընկերուհու՝ Անաստասիա Ռեշետովայի բաժանումը։ Բանն այն է, որ սիրահարները ջնջել են իրենց համատեղ լուսանկարները և Instagram-ում ջնջվել են միմյանց ընկերների ցանկից, իսկ աղջիկը, ընդհանրապես, ջնջել է իր անձնական էջը։ Չնայած, որ այդ մասին պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն եղել, երկրպագուները որոշել են, որ Տիմատին բաց է նոր հարաբերությունների […]

Անջելինա Ջոլին նոր փեսացու է գտել

Ոչ այնքան վաղ անցյալում Անջելինան բաժանվեց իր ամուսնուց՝ Բրեդ Փիթից, իսկ հիմա արդեն հանդիպում է Բրիտանացի դերասան Թոմ Հիդլստոնի հետ։ Լրագրողները հաղորդում են, որ զույգին իրար հետ է կապել դերասան Քրիս Հեմսվորթը։ Հենց նա է «Ոսկե գլոբուսի» ամբողջ արարողության ընթացքում Անջելինայի հետ նույն սեղանի շուրջ եղել և իր ողջ հմայքով ներկայացրել բրիտանացի դերասանին։ Լրագրողները հաղորդում […]

Սելֆի անելն արգելվելու է

Գոայի լողափերի 24 գոտիներում սելֆին արգելող նշաններ են դնելու։ Նման միջոցները ձեռնարկվելու են լուսանկարվելու ընթացքում զբոսաշրջիկների զոհվելուց հետո, – հաղորդում է NDTV հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ կարմիր դրոշներն ու զգուշացնող գրությունները դրվելու են ոչ բոլոր գոտիներում, այլ միայն այնտեղ, որտեղ լողալն արգելվում է։ Արգելող նշանների վրա գրված է լինելու՝ «Սելֆին արգելված է» և նաև ցուցումներ, […]

Հնդիկ գեղեցկուհու շքեղ հարսանիքը

Հնդկական բոլոր լրատվամիջոցները քննարկում են հայտնի դերասանուհի Սոնամ Կապուրի և գործարար Անանդ Ահուջայի սպասվող հարսանիքը։ Սիրահարներն իրենց ընտանիքների և մտերիմ ընկերների հետ միասին արդեն անց են կացրել սանգեի և մեհենդիի արարողությունները։ Հանդիսության հերոսները ոսկու և փղոսկրի գույնի թանկագին հագուստներով են եղել։ Հյուրերն էլ չեն զիջել նրանց իրենց շքեղ զգեստերով, այնպես որ, ամենայն հավանականությամբ, այս հարսանիքը […]

Մեգան Մարքլին արգելել են

Արքայազն Հարիին և Մեգան Մարքլին արգելել են ուտել սխտոր պարունակող ուտեստներ՝ պաշտոնական այցերի և ճամփորդությունների ժամանակ,– գրում է Express պարբերականը։ Ինչպես հաղորդում է աղբյուրը, նման միջոցներ կիրառվում են թագավորական ընտանիքում՝ բերանի տհաճ հոտից խուսափելու համար։ Պարզվել է նաև, որ Եղիսաբեթ II թագուհին ատում է սխտորը և արգելում է այն ուտեստների մեջ ավելացնել։ «Մենք երբեք սխտորով […]

Անարդար աշխարհ

Մեկը չհարցրեց՝ կարողա Մկոյին էի ուզում քաղաքապետ, կամ Յոժին: Անարդար աշխարհ, ֆեյսբուքյան հանրագրում այսպիսի գրառում է արել Անուշ Սեդրակյանը՝ թերեւս արձագանքելով տեղեկությանը, թե նոր իշխանության Երեւանի քաղաքապետի թեկնածուն «Կարգին Հայկոն» է՝ Հայկ Մարությանը: Հիշեցնենք, վերջինս նախօրեին անդամագրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոևած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: 

Արջը մտել է մեքենայի մեջ և չի կարողացել դուրս գալ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում արջը մտել է ավտոմեքենայի մեջ և չկարողանալով այլևս դուրս գալ մնացել է ներսում: Այդ մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:  Անկոչ հյուրը բավականաչափ մեծ վնաս է հասցրել մեքենային, սակայն այդպես էլ չի կարողացել դուրս գալ: Ոստիկանը ջարդել է պատուհաններից մեկը և միանգամից ետ ցատկել անվտանգության համար տարածություն պահպանելով իր և արջի միջև:   Ոստիկանի […]

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը երկվորյակների են սպասում

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը պատրաստվում են ընտանիքի համալրմանը՝ գրում է Hollywood Life-ը: Նախնական տեղեկություններով Սասեքսի դքսուհին երկվորյակներ լույս աշխարհ կբերի: «Մեգանը և Հարին այնքան երջանիկ են. նրանք չէին սպասում, որ դա այսքան շուտ կկատարվի: Ավելի մեծ անակնկալ էր այն, որ երեխաները երկուսն են՝ աղջիկ և տղա»,- նշում է աղբյուրը: Նշվում է, որ ուրախալի նորությունը […]

Հայտնի դերասանը հրաժեշտ է տալիս

«Սա իմ վերջին գրառումն է FB սոցցանցում, ինչու՞, ասեմ… Ոչ մի երջանիկ,  ոչ մի ուրախ  ու կյանքով  լի հայտարարություն,  նկար, գրառում ես չեմ տեսնում… Միայն քաղաքականություն,  միայն չարախոսություն, միայն հաշվեհարդար ու միայն սպառնալիքներ… Սարսափելի հոգեկան ապրումներ եմ ունենում յուրաքաչյուր գրառում կարդալուց ու խոսքը արդարության կամ անարդարության մեջ չէ, այլ ջերմության, բարության,  հոգու խաղաղության ու դրական լիցքերի, որոնք ի սպառ բացակայում են: Ամեն անգամ FB մտնելիս սարսափում եմ, դժբախտանում եմ, տխրում ու հիասթափվում եմ: Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին, հիմար կամ խելոք, բայց չարով լցված անհամեմատ գերիշխող մտքերին: Ես կողմնակից եմ ժպիտին, ուրախ մտքերին, դրական քոմենթներին ու բարին քարոզող վիդիոներին: Օրս փչանում ա FB մտնելուց հետո…կներեք… Հաջողություն, բայց միայն FB ում, ես Ձեզ հետ եմ ինչքան ուրախ ու գեղեցիկ վայր կա` այնտեղ… էստեղ շունչս չի հերիքում»: Ֆեյսբուքյան հանրագրում գրառում է կատարել դերասան Սարգիս Գրիգորյանը:     

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված