Տիմատին բաժանվել է
Համացանցում ակտիվորեն քննարկում են Ռեփեր Տիմատիի և նրա ընկերուհու՝ Անաստասիա Ռեշետովայի բաժանումը։ Բանն այն է, որ սիրահարները ջնջել են իրենց համատեղ լուսանկարները և Instagram-ում ջնջվել են միմյանց ընկերների ցանկից, իսկ աղջիկը, ընդհանրապես, ջնջել է իր անձնական էջը։ Չնայած, որ այդ մասին պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն եղել, երկրպագուները որոշել են, որ Տիմատին բաց է նոր հարաբերությունների համար։
Երկրպագուները ենթադրում են, որ բաժանման համար առիթ է հանդիսացել «Մուզ–ՏՎ» մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած սկանդալը, երբ միջոցառումը վարող Քսենիա Սոբչակը վատ էր արտահայտվել ռեփերի ընտրյալի նկատմամբ։
«Աստված իմ, խեղճ Սիմոնա Յակովլևնա։ Ինչ է հիմա նա զգում։ Փոքրիկ տղան մեծանում է և ահա, նման մեկի հետ արարողության է գնում։ Ահավոր է»,– ասել է Սոբչակը։