19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Որոշել է ռոմանտիկ առաջարկություն անել և հրդեհել է հյուրանոցը

Չինաստանի արևելքում, Չժենցզյան նահանգի բնակիչ Չժանը որոշել է իր ընկերուհուն ամուսնության տպավորիչ առաջարկություն անել։ Դրա փոխարեն տղան հրդեհել է հյուրանոցը, որի ինը սենյակները վնասվել են։

Չժանը հյուրանոցում համար է վարձել, նախօրոք այնտեղ սրտաձև վառվող մոմեր է բերել ու շարել և գնացել է աղջկան դիմավորելու։ Երբ զույգը մոտեցել է հյուրանոցին՝ համարն արդեն վառվելիս է եղել։ Պատճառը մոմերից մեկն է եղել, որը վառել է գորգը, ինչից հետո կրակը հեշտությամբ տարածվել է սենյակով մեկ։

Ընդհանուր առմամբ հրդեհից ինը սենյակ է տուժել, մարդկային զոհեր չեն եղել։

Չժանը տիպված է փոխհատուցել վնասը, որը մոտ 30 հազար դոլար է կազմում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ