11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սելֆի անելն արգելվելու է

Գոայի լողափերի 24 գոտիներում սելֆին արգելող նշաններ են դնելու։ Նման միջոցները ձեռնարկվելու են լուսանկարվելու ընթացքում զբոսաշրջիկների զոհվելուց հետո, – հաղորդում է NDTV հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ կարմիր դրոշներն ու զգուշացնող գրությունները դրվելու են ոչ բոլոր գոտիներում, այլ միայն այնտեղ, որտեղ լողալն արգելվում է։ Արգելող նշանների վրա գրված է լինելու՝ «Սելֆին արգելված է» և նաև ցուցումներ, թե ինչպես պետք է իրենց պահեն հանգստյան գոտում և ուր զանգահարեն ծայրահեղ իրավիճակներում։

ԶԼՄ–ների տվյալներով՝ Հնդկաստանը սելֆի անելու ժամանակակից սովորության զոհերի քանակով առաջատարն է։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ