20 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

LIFE NEWS …

Չինաստանում ստորացնում են 27-ից բարձր չամուսնացած կանանց

Չինաստանի կառավարությունը հանդես է եկել 27-ից բարձր տարիքի չամուսնացած կանանց վերաբերյալ օրինագծով: Այժմ 27-ն անց կանանց պաշտոնապես կոչում են “մնացորդներ” եւ համարում են “պերսոնա նոն-գրատա”:  Կառավարության այս օրինագիծը պարտադրում է լրագրողներին օգտագործել այդ նվաստացնող եզրույթը հոդվածներ գրելիս այնպիսի կանանց մասին, ովքեր լավ կրթություն են ստացել եւ բարձր պաշտոններ զբաղեցրել, սակայն մոռացել են ընտանիքի եւ երեխաների […]

Սեռական ցանկություններին վնասող սննդամթերքները

Վաղուց հայտնի է այն սննդամթերքների մասին, որոնք ուժեղացնում են սեքսուալ ցանկությունները, իսկ այն մթերքների մասին, որոնք հակառակ ազդեցությունն են ունենում, ոչ բոլորը գիտեն: Իսկ դրանց հետ արժե ծանոթանալ, որպեսզի պատահմամբ ամուսիններին չկերակրեք այդ սննդամթերքներով: Նախկինում սեքսուալ ցանկությունը սպանող մթերքներ էին համարվում միայն սպիտակ հացը, շաքարի բարձր պարունակությամբ եւ ածխաջրերով մթերքները: Այժմ դիետոլոգները ցանկն ավելացրել են […]

Լինդսի Լոհանի երկրպագուն նրա դիմանկարն ստեղծել է աղբից /ֆոտո/

Ամերիկացի գեղանակրիչ Ջեյսոն Մեյսիրը որոշել է իր կուռքին`սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանին, յուրօրինակ նվեր մատուցել: Նպատակն իրագործելու համար նրան անհրաժեշտ են եղել բազմաթիվ դատարկ շշեր, ծխախոտի մնացորդներ, կրեդիտ քարտեր եւ այլ` առաջին հայացքից անպետք իրեր: Հավաքելով այդ ամենը` նկարիչն ստացել է դերասանուհու դիմանկարը: Նկարիչն իր ստեղծագործությունը համարում է միաժամանակ եւ ըմբոստ եւ մոդայիկ: Նա հուսով է, […]

Քարդաշյանը մերկացել է` հղիությունն ապացուցելու համար /ֆոտո/

Չնայած որ Քիմ Քարդաշյանը զգալիորեն գիրացել է հղիության ընթացքում, ամերիկացի լրագրողները դեռեւս չեն հավատում, որ նա իսկապես հղի է: Մեծ խառնաշփոթ ստեղծեց հատկապես “National Enquirer” տաբլոիդը, որը պնդում էր, թե Քիմն իրականում արհեստական փոր է կրում, իսկ նրա երեխան կծնվի փոխնակ մոր օգնությամբ: Սկզբում սկանդալային աստղը ուշադրություն չր դարձնում նման խոսակցություններին, սակայն քանի որ դրանք […]

Ոստիկանները ձերբակալել են “Պուտինի որդուն”, ով գնում էր “հոր հետ հանդիպման”

Ըստ պաշտոնական տվյալների` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 դուստր ունի` Կատերինան եւ Մարիան: Սակայն մոսկովյան ոստիկանները մի երիտասարդի են կանգնեցրել, ով ներկայացել է որպես “նախագահ Պուտինի որդի”: վարորդը փորձել է անցնել “Манежная” հրապարակ, սակայն արագության սահմանը խախտելու համար ոստիկանները կանգնեցրել են նրան եւ արձագրություն կազմել:  Վարորդը հայտարարել է, որ ինքը “Վլադիմիր Պուտինի որդին է” եւ […]

Արքայազն Հարրիի կյանքի մութ էջերը բացահայտել է նրա կենսագիրը /ֆոտո/

Այն բանից եհտո, երբ մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ուիլլյամն ամուսնացավ, ամենացանկալի փեսացուի տիտղոսն անցավ նրա եղբորը` արքայազն Հարրիին:  Կարմրամազ արքայազնը հայտնի է ողջ աշխարհում իր ուրախ բնավորությամբ եւ սիրային արկածներով: Վերջերս Մեծ Բրիտանիայում թողարկվել է կենսագիր Քրիս Հեթչինսի գիրքը արքայազնի մասին, որում նա հատուկ ուշադրություն է հատկացրել Հարրիի ընկերուհիներին: “The Daily Mail”-ը հրապարակել է մի քանի հետաքրքիր հատվածներ […]

Պատերազմի վետերանն սպանել է 13 մարդու, այդ թվում` մեկ նորածնի

Սերբիայում մի տարեց տղամարդ կրակել է 13 մարդու վրա, այդ թվում` մեկ նորածնի, հաղորդում է “RTS” հեռուստաընկերությունը: 60-ամյա տղամարդը, ով Բալկաններում քաղաքացիական պատերազմի ժամանակ կռվել է խորվաթների դեմ, կրակել է 6 տղամարդու, 6 կնոջ եւ մի երեխայի` Բելգրադից 50 կմ հեռավորության վրա գտնվող մի գյուղում: Հանցագործության դրդապատճառներն անհայտ են: Դեպքից հետո նա փորձել է սպանել […]

Օբաման քիչ էր մնում Քենեդու ճակատագրին արժանանար

ԱՄՆ-ի Քոնեքթիքուդ նահանգի ոստիկանությունը ձերբակալել է հրացանով զինված մի տղամարդու, ով հետեւելիս  է եղել ԱՄՆ նախագահ ԲարաքՕբամայի ավտոշարասյանը, որն ուղեւորվելիս է եղել Հարթֆորդի համալսարան, հաղոդում է “ABC News”-ը: Ոստիկանության տվյալներով` զինված տղամարդը հետեւելիս է եղել` նստած 2 փողոցների հատման կետում: Սպաները նկատել են, որ նա իրեն տարօրինակ է պահում, անհանգիստ քայլել է, իսկ այնուհետեւ հանել հրացանը: Ոստիկաններն […]

Լոս Անջելեսում սկսել են տուգանել տանը ծխելու համար

Լոս Անջելեսի 100 եւ ավելի բնակիչ ունեցող հանրակացարանների բնակիչներին արգելել են ծխել տանը, վերելակում եւ հանրակացարանի ավտոմեքենաների կանգառում:  Արգելքը կապված է “Կյանքն առանց ծխելու” քաղաքային նախաձեռնության հետ: Բացի այդ, սահմանափակումը տարածվում է նաեւ նրանց վրա, ովքեր ծխում են իրենց բնակարանի պատշգամբում կամ ավտոմեքենայի ներսում, որն այդ պահին կանգնած է շենքի բակում: Հանրակացարանների բնակիչներին զգուշացում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի