Լինդսի Լոհանի երկրպագուն նրա դիմանկարն ստեղծել է աղբից /ֆոտո/
Ամերիկացի գեղանակրիչ Ջեյսոն Մեյսիրը որոշել է իր կուռքին`սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանին, յուրօրինակ նվեր մատուցել: Նպատակն իրագործելու համար նրան անհրաժեշտ են եղել բազմաթիվ դատարկ շշեր, ծխախոտի մնացորդներ, կրեդիտ քարտեր եւ այլ` առաջին հայացքից անպետք իրեր: Հավաքելով այդ ամենը` նկարիչն ստացել է դերասանուհու դիմանկարը:
Նկարիչն իր ստեղծագործությունը համարում է միաժամանակ եւ ըմբոստ եւ մոդայիկ: Նա հուսով է, որ դերասանուհուն դուր կգա նկարը եւ նա այն կտեղադրի իր հյուրասենյակում:
Կարելի է ասել, որ նման նյութերն արվեստի գործի համար պատահական չեն, քանի որ Լոհանին հայտնի դարձրեց ոչ թե նրա տաղանդը, այլ սկանդալները, այլ կերպ ասած` այն “աղբը”, որով էլ նկարիչն ստեղծել է նրա դիմանկարը: