15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Չինաստանում ստորացնում են 27-ից բարձր չամուսնացած կանանց

Չինաստանի կառավարությունը հանդես է եկել 27-ից բարձր տարիքի չամուսնացած կանանց վերաբերյալ օրինագծով: Այժմ 27-ն անց կանանց պաշտոնապես կոչում են “մնացորդներ” եւ համարում են “պերսոնա նոն-գրատա”: 

Կառավարության այս օրինագիծը պարտադրում է լրագրողներին օգտագործել այդ նվաստացնող եզրույթը հոդվածներ գրելիս այնպիսի կանանց մասին, ովքեր լավ կրթություն են ստացել եւ բարձր պաշտոններ զբաղեցրել, սակայն մոռացել են ընտանիքի եւ երեխաների մասին: Արդեն հրապարակվել է կառավարության պատվերով գրված “Մնացորդ կանայք մեր կարեկցանքին արժանի չեն” վերնագրով:

Երկրում բնակվող միլիոնավոր նպատակասլաց միայնակ կանայք վրդովված են կառավարության նման վերաբերմունքից: Նրանց կարծիքով` Չինաստանում ծնելիության մակարդակի իջեցման պատճառը արժանավոր տղամարդկանց բացակայությունն է, ոչ թե կանանց` ազատության ձգտումը:

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ