Սեռական ցանկություններին վնասող սննդամթերքները
Վաղուց հայտնի է այն սննդամթերքների մասին, որոնք ուժեղացնում են սեքսուալ ցանկությունները, իսկ այն մթերքների մասին, որոնք հակառակ ազդեցությունն են ունենում, ոչ բոլորը գիտեն: Իսկ դրանց հետ արժե ծանոթանալ, որպեսզի պատահմամբ ամուսիններին չկերակրեք այդ սննդամթերքներով:
Նախկինում սեքսուալ ցանկությունը սպանող մթերքներ էին համարվում միայն սպիտակ հացը, շաքարի բարձր պարունակությամբ եւ ածխաջրերով մթերքները: Այժմ դիետոլոգները ցանկն ավելացրել են նաեւ կավի կաթով եւ դրանից պատրաստվող մթերքներով` պանիր, թթվասեր, կաթնաշոռ: Նրանք պնդում են, որ տվյալ մթերքները պարունակում են այնպիսի հակաբիոտիկներ, որոնք ազդում են մեր հորմոնալ ֆոնի վրա:
Սեռական կյանքի համար վտանգավոր են նաեւ սուրճը, չիփսը, տապակած կարտոֆիլը, գազավորված քաղցր ըմպելիքները, ինչպես նաեւ բուսայուղը, ինչը շատ հաճախակի անորակ է լինում:
Լիբիդոյի համար սպառնալիք են նաեւ պահածոյացված մթերքները, քանի որ դրանց բաղադրիչներից շատերը բարձրացնում են զարկերակային ճնշումը, ինչի արդյունքում արյան հոսքը սեռական օրգաններ դանդաղում է եւ դա կարող է իմպոտենցիայի պատճառ դառնալ: