Նիկոլ Փաշինյանի դուստրերը «շատ սպասված» մրցույթ են հայտարարում /տեսանյութ/

2018թ. դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի գործով մեղադրանք է առաջադրվել հայտնի երգիչ Հայկարամ Ղևոնդյանին, ով ավելի հայտնի է «Սպիտակցի Հայկո» անունով: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Արա Նաջարյանը չորրորդ անգամ ընտրվել է Գլենդել քաղաքի քաղաքապետ: Այս մասին հայտնում է myglendalecitynews.org կայքը: Նաջարյանն առաջին անգամ ընտրվել էր 2005 թվականի ապրիլին: Նշենք, որ Արա Նաջարյանը փոխարինելու է Զարեհ Սինանյանին:
Հայ լեռնագնաց Գևորգ Գասպարյանը լեռնագնացների խմբի կազմում բարձրացել է Հիմալայան լեռնաշղթայի՝ Նեպալում գտնվող 6189 մ բարձրությամբ Այլենդ Պիկ լեռան գագաթը: Գասպարյանը լեռան գագաթին հայկական եռագույնը պատկերող լուսանկարը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում: «Նեպալ, Այլենդ Պիկ 6189 մ, հայոց եռագույնը բարձրացավ առավոտյան 7։15-ին»,- գրել է լեռնագնացը, որի լուսանկարի տակ սոցկայքի հայ օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են թողել՝ շնորհակալություն հայտնելով […]
Իր կարիերան սկսեց որպես լրագրող, այնուհետև դարձավ նաև կուսակցական ու քաղաքական գործիչ։ Իր գործունեությամբ ատելություն և թշնամանք էր սերմանում, պառակտում մտցնում հասարակության մեջ։ Նյարդային, դյուրագրգիռ, հիշաչար անձնավորություն էր, մշտապես վատ էր հագնվում, բայց իրեն պատկերացնում էր ինտելեկտուալ: Հայտարարում էր, թե ուզում է ապահովել իր ազգի բարօրությունը։ Այդ գաղափարը քայքայված երկրում ականջ շոյող էր։ Նախաձեռնեց քայլարշավ […]
Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Այսօր Մխիթարյանը Հանրապետության նախագահի հյուրն էր:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջի Stories բաժնում հրապարակել է լուսանկարներ սպորտային մրցույթից։ Նա ցուցադրել է նաև իր նվաճած մեդալը։
“AskMen” հայտնի ամսագիրը կազմել է տղամարդկանց համար լավագույն քաղաքների ցանկը: Աշխարհի 29 քաղաքներ հայտնվել են լավագույնների ցանկում` հետեւյալ չափանիշներով` գիշերային կյանքի հետաքրքրությունը, ակումբների եւ բարերի առաջարկները, սպորտային զվարճանքները եւ, իհարկե, աղջիկները: Առաջին տեղում է հայտնվել Լոնդոնը: Այս տարի Միացյալ Թագավորության մայրաքաղաքն իսկական սպորտային կենտրոնի է վերածվել, քանի որ հենց այնտեղ են անցկացվելու 2012-ի ամառային Օլիմպիական […]
Այսօր ծաղրածու, մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծնունդն է: Ձեզ ենք ներկայացնում մեծ արտիստի «Անձրևանոցը» ստեղծագործությունը: «… Փոքր-ինչ լռելուց հետո աղջիկն ասաց. «Բայց մենք տեղ չունենք ապրելու, տուն չունենք»։ Տղան ծիծաղեց և ասաց, որ ինքը անձրևանոց ունի, բոլորովին նոր, ու եթե կոճակը սեղմես, նա ինքն իրեն կբացվի։ Եվ անձրևանոցը հրաշալի տուն է, շատ հարմարավետ երկուսի […]