09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

LIFE NEWS …

Թող Տերը սիրո և համերաշխության մեջ պահի բոլորիս ընտանիքները. Շարմազանովը լուսանկարներ է հրապարակել

Այսօր Ընտանիքի միջազգային օրն է և օրվա հետ կապված պաշտոնյաները սոցկայքերում լուսանկարներ են հրապարակում իրենց ընտանիքների հետ։ ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնպես ֆեյսբուքյան հանրագրում լուսանկարներ է հրապարակել իր ընտանիքի հետ և գրել է․ «Ընտանիքը աստվածատուր արժեք է: Թող Տերը սիրո և համերաշխության մեջ պահի բոլորիս ընտանիքները›:

Սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Սիրելի հայրենակիցներ. շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առիթով: Ձեր բոլորիդ ընտանիքներին մաղթում ենք առողջություն, երջանկություն, բարեկեցություն:   Սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ եւ խոնարհվում ենք բոլորիդ առաջ:)»:  

Ինչն է նորաձև 2019 թվականին

Ինչն է նորաձև այս տարի: Այս հարցը գրեթե միշտ տանջում է կանանց և աղջիկներին: Հագուստը, աքսեսուարները, կոշիկները և պայուսակը մեր զգեսատպահարանի անբաժանելի մասն են կազմում: Չնայած ունեցած հագուստի բազմազանությանը կանայք միշտ կանգնած են նույն հարցի առաջ՝  «ինչ հագնել այսօր»:  Henaran.am-ը ձեզ է ներկայացնում 2019  թվականի ամենանորաձև տասը լուքերը.  Սովորականից մեծ գլխարկներ Դասական շորտեր Լայն կամ նեղ փեշով […]

Հայկ Մարությանն այցելել է «Ազիզյանների» նկարահանման հրապարակ /լուսանկարներ/

«Ազիզյաններ» սիթքոմը մոտենում է ավարտին։ Այս մասին հայտնել է դերասանուհի Անի Լուպեն, որն իր միկրոբլոգում նաեւ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել նկարահանման հրապարակից։ Դերասանուհին նաեւ լուսանկար է հրապարակել այժմ Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի հետ, որը մինչ այդ մարմնավորում էր հորոսներից մեկի կերպարը։  «Ինձ համար մի յուրահատուկ կյանքի փուլ էր, որը լցվեց հետաքրքիր մարդկանցով: […]

Վլադիմիր Պուտինը յուրահատուկ մասնակցություն է բերել «Անմահ գնդի» երթին /լուսանկար/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում մասնակցել է «Անմահ գնդի» երթին: ՌԴ նախագահը երթին մասնակցել է երկրորդ աշխարհամարտի մարտական գործողություններին մասնակցած հայրիկի լուսանկարով:  

Հենրիխ Մխիթարյանը ամռանը կամուսնանա

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ: Ըստ SHANTNEWS․am-ի տեղեկությունների՝ Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում: Բեթի Վարդանյանը «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանի դուստրն է։    

«Բարև ձեզ, նորից հայե՞րը». Թինա Կանդելակին հայերենով դիմել է հայ վարպետներին (տեսանյութ)

Ռուսական «Матч ТВ» մարզական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր, հայկական և վրացական արմատներով հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է տեսանյութ, որում նա հայերենով դիմում է սպա կենտրոնը վերանորոգող հայ վարպետներին: «Բարև ձեզ: Կրկին հայե՞րն են վերանորոգում: Ինչո՞ւ են ամեն անգամ հայերը վերանորոգում: Իսկ վրացիները, ինչ է, չե՞ն կարող»,- հարցրել է Կանդելակին: Սպա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված