26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Քեյթ Միդլթոնին անփույթ մայրիկ են անվանել

Դքսուհի Քեյթ Միդլթոնին Նոր Զելանդիա կատարած այցի ընթացքում քննադատել են` անվանելով անփույթ մայրիկ: Քեյթը ինը ամսական որդու հետ երբ իջել է ինքնաթիռից, բոլորը տեսել են, որ երեխան շատ թեթեւ է հագնված` շորտերով եւ շապիկով:   Իսկ ահա ինքը Քեյթը բավական տաք է հագնված եղել: Նշվում է նաեւ, որ այդ ժամանակ չափազանց ուժեղ քամի է եղել, […]

Տղամարդը պատահաբար 1,25 միլիոն դոլարը դեն է նետել

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի բնակիչը չի հասկացել, որ վիճակախաղը, որը գնել էր, շահել է եւ դեն է նետել այն: Տղամարդը վիճակախաղի տոմսը նետել է խանութին կից աղբարկղը, որտեղից գնել էր այն: Ինչպես պատմել է խանութի վաճառողուհի Վենդի Հինթոնը, տղամարդը երկար տարիներ իրենցից վիճակախաղի տոմսեր է գնում, նա օրական 100 դոլար է ծախսում դրանց վրա, սակայն երբեք […]

Հնդկաստանում երկրպագում են սիամական երկվորյակներին /ֆոտո/

Սիամական երկվորյակներ Շիվինաթխ եւ Շիվրամ Սախուները իսկական իրարանցում են բարձրացրել հայրենի գյուղում, հենց այն ժամանակ, երբ ծնվել են: Եղբայրները կպած են իրար, նրանք երկու ոտքեր եւ չորս ձեռքեր ունեն:   Երբ երեխաները ծնվել են, բժիշկն ասել է, որ նրանք բացարձակ առողջ են, սակայն ինքը չի կարող բաժանել նրանց: Տղաները ընդհանուր ստամոքս ունեն, սակայն առանձին սրտեր […]

Արտադրված է գաղութում. օրիգինալ իրեր, որոնք պատրաստել են անազատության մեջ գտնվողները /ֆոտոշարք/

Ստավրապոլում ցուցահանդես-վաճառք է բացվել, որտեղ ներկայացվել են իրեր, որոնք պատրաստվել են գաղութում` անազատության մեջ գտնվողների կողմից: Ցուցահանդեսին ներկայացվել են ամենատարբեր իրեր, որոնք աչքի են ընկել իրենց օրիգինալությամբ: Իրերի մեջ բավական թանկարժեքներն էլ են եղել, օրինակ` ներկայացված փայտե նավը արժեցել է 13 հազար ռուբլի:

Վառ ու անկրկնելի. ռուսական էստրադայի Պրիմադոննան 65 տարեկան է /ֆոտոշարք, վիդեո/

Ռուսական էստրադայի ամենավառ աստղը, երգչուհի Ալլա Պուգաչովան այսօր` ապրիլի 15-ին, տոնում է ծննդյան 65-ամյակը: Պուգաչովայի երգացանկում ավելի քան 500 երգ կա, նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, անկրկնելի ձայնի համար նրան կոչում են ռուսական էստրադայի Պրիմադոննա: 

67-ամյա Շերը ապշեցրել է իր բաց հագուստներով /ֆոտո/

Լեգենդար երգչուհի Շերը օրերս Բոսթոնում մենահամերգ է ունեցել, որտեղ հանրությանը ցուցադրել է իր բարեկազմ մարմինն ու պրովոկացիոն զգեստները: Ամբողջ համերգի ընթացքում հավերժ երիտասարդ երգչուհին 6 անգամ զգեստափոխվել է, եւ բոլոր զգեստներն էլ բավական բաց են եղել: 67-ամյա երգչուհին, սակայն, անկաշկանդ ցուցադրել է մարմինն այդ հագուստներով, քանի որ հրաշալի կազմվածք ունի:

Շումախերը երբեմն գտնվում է գիտակցության մեջ

”Formula-1” դասի ավտոարշավորդ Միխայել Շումախերը առաջընթաց է գրանցում առողջության վերականգնման գործընթացքում: Շումախերը գլխուղեղի ծանր վնասվածք էր ստացել նախորդ տարվա վերջին եւ մինչ այժմ գտնվում է կոմայի մեջ: Ավտոարշավորդի մենեջեր Սաբինա Կեմը հայտարարել էր, որ Շումախերը արձագանքում է ձայներին և լույսին: ”Կան պահեր, երբ նա արթնանում է, եւ պահեր, երբ նա գտնվում է գիտակցության մեջ”,-հայտնել է […]

Վարորդները խմբով նկարահանվել են ինքնասպանի ֆոնի վրա /ֆոտո/

Լոս-Անջելեսի 105-րդ փողոցը օրերս ամբողջովին փակվել է, քանի որ մի խումբ վարորդներ, տեսնելով, որ մի տղամարդ ուզում է ցած նետվել կամուրջին, որոշել են լուսանկարվել ինքնասպան եղող տղամարդու ֆոնի վրա, գրում է Газета.Ru-ն: Նկարները անմիջապես հայտնվել են սոցիալական ցանցերում, իսկ ահա ինքնասպան լինել ցանկացող տղամարդուն ոստիկանները բարեբախտաբար, փրկել են:

Գողացել են “Ունիվեր” սերիալի հայազգի հայտնի դերասանի թանկարժեք մեքենան

Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է Porsche Cayenne թանկարժեք մեքենան, որը պատկանում է «Ունիվեր» սերիալից հայտնի հայազգի դերասան Արարատ Քեշյանին /մարմնավորում է Մայքլի կերպարը/, գրում է Life News-ը: Մեքենան գողացել են այն ժամանակ, երբ Քեշյանը գտնվել է գործուղման մեջ։ Հենց այդ պատճառով է դերասանը գողության մասին իմացել ուշացումով՝ կիրակի երեկոյան, ինչից անմիջապես հետո նա դիմել է ոստիկանություն։ Ներկայում իրավապահները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի