26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկ է նվիրել առողջական խնդիրներ ունեցող երեխային/վիդեո/

Դորտմունդի ”Բորուսիայի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկ է նվիրել լսողական, տեսողական եւ լեզվի խնդիրներ ունեցող 11-ամյա Կառլենին։ Կիսապաշտպանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տղայի լուսանկարը ”Հատուկ նվեր՝ հատուկ ընկերոջ համար” մակագրությամբ։

Աշխատավարձի մեծությունը կապված է սեքսի հաճախականության հետ /16+/

Գերմանացի գիտնականները պարզել են, որ մարդու աշխատավարձի չափը ուղիղ կապ ունի նրա հետ, թե ինչ հաճախականությամբ է սեքսով զբաղվում: Նրանց տվյալներով`ովքեր ակտիվ սեռական կյանքով են ապրում, ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան նրանք, ովքեր քիչ ժամանակ են տրամադրում սեքսին կամ ընդհանրապես սեռական կյանք չունեն: Նման եզրահանգման մասնագետներն եկել են 26-50 տարեկան անձանց շրջանակներում կատարած հարցումների […]

Բեյոնսեն` Մերիլին Մոնրոյի կերպարով /ֆոտո/

Հանրահայտ երգչուհի Բեյոնսեն օրերս հատուկ Out ամսագրի համար ընդունել է 20-րդ դարի լեգենդ Մերիլին Մոնրոյի կերպարը: Սեւ ու սպիտակ լուսանկարներում Բեյոնսեն սեքսուալ հագուստով է, Մոնրոյի սանրվածքով: Հարկ է նշել, որ Բեյոնսեն սիրում է նորարարություններ անել արտաքինի հետ կապված:

Քսենիա Սոբչակը պառկում է մեխերի վրա /ֆոտո/

Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը լրջորեն սկսել է յոգայով զբաղվել: Եվ ահա նա նոր մակարդակի է անցել, արդեն սկսել է պառկել մեխերի վրա: Օրերս նա իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել` այն մեկնաբանելով. “15 րոպե մեխերի վրա մնալուց հետո”:

Լեւոն Արոնյանը կհանդիպի Գլենդելի հայ համայնքին

Հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ պատրաստվում է մասնակցել Metropolitan Chess 2014 & American Chess Academy-ի ամառային ճամբարին: Այն կանցկացվի այս տարվա հուլիսին Լոս-Անջելեսում`հայերով բնակեցված Գլենդելում: Արոնյանը կատակում է, որ բազմաթիվ մարդկանց հետ հանդիպելու համար պետք է թարմացնի իր հայկական անգլերենը` Armglish-ը:

Հետազոտողները չափել են Նապոլեոնի սեռական օրգանը

Նապոլեոնի մահվանից գրեթե երկու դար անց ապացուցվել է, որ ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչն ու զորավարը շատ փոքր սեռական օրգան է ունեցել: Ինչպես հավատացնում են հետազոտողները, Նապոլեոնի սեռական օրգանն ընդամենը 4 սանտիմետր երկարություն է ունեցել, գրում է  Fedpost.ru-ն: Նման եզրահանգման են եկել  Channel 4-ի “Մահացած ու հայտնի ԴՆԹ-ները” հայտնի հաղորդման մասնագետները: Նապոլեոնի սեռական օրգանը պահպանվել է, […]

Բրիթնի Սփիրսը շոկի է ենթարկել բոլորին /ֆոտո/

Համացանցում են հայտնվել երգչուհի Բրիթնի Սփիրսի մի շարք լուսանկարներ, որոնցում նա ահավոր տեսք ունի: Երկրպագուները անգամ անհանգստացել են երգչուհու համար` տեսնելով այս լուսանկարները: Խնդիրն այն է, որ Լաս-Վեգասում զբոսնելիս արված այս լուսանկարներում Բրիթնին սարսափելի տեսք ունի: Ավելին, նա իր տարիքից շատ ավելի մեծ է երեւում, անառողջ տեսք ունի: Հետաքրքիրն այն է, որ վերջերս երգչուհին բավական […]

Փղերի եզակի՝ մարդկային էմոցիաներից /վիդեո/

Փղերը այն եզակի կենդանիներից են, ովքեր ունեն զգացմունքներ և էմոցիաներ: Նրանք առանձին անհատականություններ են և ընկալում են շրջապատը յուրովի: 4 տարեկան Սուդա փղիկը Թայլանդից է: Նա, ի զարմանս բոլորի, տարբերվում է մյուս փղերից իր նկարելու ունակությամբ: Սուդան երկար ժամանակ է, ինչ ՛՛զբաղվում է՛՛ նկարչությամբ: Եվ ամենահետաքրքիրն այն, որ նա նկարում է միայն փղերի` այսինքն՝ հենց իրեն: Փոքրիկ փղիկը […]

Ժաննա ապրիր, Ժաննա պարիր. երկրպագուները երգչուհուն ուղղված տեսահոլովակ են նկարահանել /վիդեո/

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի երկրպագուները նրան նվիրված տեսահոլովակ են թողարկել, որում կոչ են անում Ժաննային ապրել եւ պարել: Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեի մոտ բժիշկները գլխուղեղի քաղցկեղ են հայտնաբերել, եւ այժմ երգչուհին բուժման կուրս է անցնում ԱՄՆ-ում: Երգչուհին անմիջապես արձագանքել է տեսահոլովակին` դիմելով երկրպագուներին իր պաշտոնական կայքում. “Սիրելիներս, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր բարության և աջակցության համար, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի